Նայելով այս մթնոլորտին` կարող եմ ասել, որ ոչ մի լավ բան չի կարող լինել. Ծառուկյանը՝ խորհրդարանի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Նայելով այս մթնոլորտին` կարող եմ ասել, որ ոչ մի լավ բան չի կարող լինել. Ծառուկյանը՝ խորհրդարանի մասին

14:07 18.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ շատ համբերատար է, հանգիստ է, սակայն այսօր նայում է խորհրդարանին և հասկանում, որ այս սկզբունքով և մոտեցումով որևիցե առաջարկ, որը արդյունավետ կլինի տնտեսության, քաղաքացու, գյուղացու համար, չկա.

«Ամեն մեկը կանգնում է, մի բան ասում, պատասխանում մյուսին: Ես, նայելով այս մթնոլորտին, մի բան կարող եմ ասել, որ ոչ մի լավ բան չի կարող լինել»:

Նա անդրադարձավ այն դիտարկմանը, թե ինքն ԱԺ-ում քիչ է ելույթ ունեցել և ասաց, որ այդ ամենը ասողը իր արածի անգամ չնչին տոկոսը չի արել.

«Ծառուկյանի թիմը Ծառուկյանը չի՞»:

Գագիկ Ծառուկյանը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի այն դիտարկումը, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարը հաճախ հաճախ ելույթ չի ունենում և նշել է, որ միայն դատարկ խոսելը կարևոր չէ.

«Եթե նայելով տվյալ բանը ասած մարդուն, որ ինքը իրական կյանքում ոչ մի բան չի արել և 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է որպես հասարակ լրագրող և 18 անգամ էլ գործից հանել են, այդ մարդը իրավո՞ւնք ունի Ծառուկյան անունը ասելու: Նա համեմատական կարգով պետք է նայի, թե ում մասին է խոսում, ու Ծառուկյանը ինչ է արել: Չեմ ուզում խոսել այս մասին, ժողովուրդը գործ է ուզում, ոչ թե դատարկ-դատարկ խոսել»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ եթե իր աշխատաոճի առնվազն 3 տոկոսը ցանկացած պատգամավոր կատարած լիներ, ապա մեր երկիրը կզարգանար:

ԲՀԿ խմբակցության ղեկավարը նաև անդրադարձավ «Առինջ մոլ»-ում ՊԵԿ-ի կողմից իրականացված ստուգումներին և այն դիտարկմանը, թե այնտեղ հարկեր են թաքցվել.

«Եթե շուկան 3 տարի հարկ չի վճարել, ասենք թե Երևանի ծայրամասում է, մարդիկ չեն գնում. մեկ տրանսպորտ էր գնում այնտեղ, այն էլ հանեցին: Մինչև այսօր էլ ես գումար եմ տալիս, որ մարդիկ երկրից չթողնեն, չգնան»:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ՊԵԿ-ի աշխատակիցը 50 դրամի համար ՀԴՄ չտրամադրելու հարցով 170 հազար տուգանք է գրել առևտրի աշխատակիցներից մի մարդու, որն օրական ընդամենը 5000 դրամ է աշխատում, ընտանիք է պահում:

Հիշեցնենք` այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում արձագանքել է «Բարգավաճ Հայաստան»-ի քննադատությանը` ասելով հետևյալը.

«Երբ հայտարարեցի հիշողությունը չկորցնելու մասին, հարգարժան գործընկերս նույնիսկ նեղսրտեց, թե հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ ու անմիջապես ինձ մեղադրեց կոստյումի հետ կապված արտահայտություն անելու համար, այն դեպքում, երբ այդ մասին հայտարարել էր այլ պատգամավոր: Պետք է հիշողություն ունենալ ու հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ ելույթ է ունեցել այս տարվա հունվարին»:

Պատգամավորը շեշտել էր՝ դիմացինին մեղադրելու համար պետք է հիշել սեփական խմբակցության ելույթ ունեցող, հրապարակային միտք արտահայտող կազմը, այն դեպքում, որ 4 գումարում իրենց խմբակցությունն ԱԺ-ում մոտ 3 տասնյակ պատգամավորով ներկայացված է եղել, բայց միշտ ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում 5-6 պատգամավոր:

Նրան արձագանքել էր ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP