13:56 18.04.2019
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց նաև ՀՀ կառավարության 2019-ի ապրիլի 4-ին 369լ որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Ըստ այդ նախագծի` նախատեսվում է փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցում և նպաստավոր պայմանների ստեղծում այն ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցում է իրականացվում ագրարային ոլորտում: Զեկույցով հանդես եկող գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ պայմաններն ավելի են բարելավվել.
«Նախորդ անգամ արդեն քննարկվել են ընդհանուր չափորոշիչները՝ cash back-երը, որը գրանտի 50 տոկոսն էր, իսկ սահմանամերձ գյուղերում ապրող կամ մարտական հերթապահություն իրականացնելու ժամանակ հաշմանդամություն ստացած քաղաքացիների համար 70 տոկոսն էր: Հիմա մենք այս 70 տոկոսի մեջ ավելացնում ենք նաև ագրարային ոլորտում կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններին, Ագրարայինի ռեկտորի հետ արդեն պայմանավորվել ենք՝ նախատեսվում է Բալահովիտում 2 նմանատիպ անասնաշենք կառուցել, որ սովորեցնենք դասախոսներին, թե ինչպես է պետք սովորեցնել ուսանողներին: Կտանք նաև արհեստական սերմնավորման և այլ գործիքներ` հագեցնելով կրթական հաստատությունը: Այլ քոլեջներ, բուհեր եթե կլինեն, կարող են իրենք էլ օգտվել այս ծրագրից»:
Վարչապետը հստակեցրեց, արդյո՞ք ճիշտ է, որ ակտիվությունը բարձր է, այս ծրագրով հետաքրքրվողները` նախատեսածից շատ, Գևորգյանը հաստատեց՝ նախատեսածից բարձր է 10 տոկոսով:
«Ամենօրյա ռեժիմով տեղեկանում ենք, թե քանի այց ու քանի դիմում է եղել: Արդեն 3 անասնաշենքի տիպային նախագծերն ունենք, սրանք նախագծողի կողմից նվեր է, մյուս 3-ի համար էլ դրամաշնորհային միջոց ենք վերցնելու և այս ամենն անվճար կտրամադրենք գյուղացիական տնտեսություններին: Թե՛ կադաստրի, թե՛ քաղշինի մեր գործընկերները շատ արագ օժանդակեցին՝ հարթելով ընթացիկ խնդիրները՝ շինթույլտվություն և այլն»:
Վարչապետն արձագանքեց, որ հարկման պոտենցիալ ստեղծելու և հետո միայն հարկման մասին մտածելու վերաբերյալ իրենց նախորդ որոշումը ճիշտ էր, բայց այս խնդրի շուրջ մտահոգություն ուներ բնապահպանության նախարարը.
«Հարցը պահանջարկին է վերաբերում, քանի որ ոչ միայն գյուղատնտեսական ծրագրերով, այլև առողջապահական աջակցման ծրագրերով պետությունը պարտավորությունների մի շատ լայն շղթա է վերցնում: Ամեն ինչ լավ ու հրաշալի է, քանի դեռ բյուջեի գումարներն ունենք: Բայց քանի որ յուրաքանչյուր, նույնիսկ ոչ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդու համար, որը 70 տոկոս կարող է պետությունից գումար հետ ստանալ, այս ոլորտը անմիջապես դառնում է լավ ներդրման տեղ: Եվ, հետևաբար, այս ծավալների դեպքում արդյոք 1-2 ամիս հետո չի ստեղծվի մի իրավիճակ, երբ պետությունը չի կարողանա բավարարել այն պարտավորությունները, որոնք վերցրել է տարբեր ծրագրեր սուբսիդավորելու և աջակցելու համար»:
Բնապահպանության նախարարի մտահոգությունը չէր կիսում Գեղամ Գևորգյանը` նշելով, որ նախկինում մշտապես կառավարությունը չի կարողացել սպառել իրեն հատկացված գումարները: Բերեց նաև նախորդ տարվա օրինակը՝ 3 մլրդ-ի վերադարձ էր եղել: Նաև ավելացրեց` բանակցային գործընթացներ են սկսել, որ վարկեր ստանան, բայց պայմանով. այդ վարկերը ոչ թե պետությանն են տալիս՝ այդպիսով ավելացնելով պետության արտաքին պարտքը, այլ կազմակերպությանը, որ այդ փողը տեղաբաշխի առևտրային բանկերի միջև:
Վարչապետը ևս ուներ մտահոգություն առ այն, որ եթե այսօր ունեն 90.000լ բարձր որակի կաթի դեֆիցիտ, արդյո՞ք հնարավոր է այնքան արտադրվի, որ առաջարկը պահանջարկից շատ լինի, չնայած արտահանման ծրագրերն իրենց ռազմավարության մի մասն են:
Տիգրան Ավինյանն ավելացրեց, որ այս պահին, գնահատելով այսօրվա պահանջարկը, նույնիսկ այս մեծ հետաքրքրություն առաջացրած ծրագրով, ամբողջ պահանջարկը բավարարել դեռ հնարավոր չէ, որովհետև այսօր ՀՀ-ում ընդամենը 1 գործարան կարող է սպառել ամբողջ առաջարկը:
Մինչ քվեարկությունը ճշտվեցին նաև իրավական հարցերը, և որոշումն ընդունվեց միաձայն:
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...
09:15 11.04.2025
Վենեսուելայի խորհրդարանը հաստատել է արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրըՎենեսուելայի Ազգային ժողովը (խորհրդարանը) միաձայն հաստատել է երկրի ողջ տարածքում արտակարգ տնտեսական դրության մասին հրամանագիրը։ «Հրամանագիրը նպատակ ունի համակողմանիորեն պաշտպանել երկրի բոլոր արտադրողական հատվածները մաքսատուրքերի պատերազմից, որը սանձազերծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը», – ասել է Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում։ Հեռարձակումն իրականացրել է Venezolana de Televisión հեռուստաալիքը։ Ռոդրիգեսը նշել է, […] ...
09:05 11.04.2025
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի նախագահները շնորհավորել են Արմեն ՄելիքբեկյանինՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Կասկած չունեմ, որ Ձեր փորձը, գիտելիքները, չխոսելով անգամ ֆուտբոլի հանդեպ ունեցած Ձեր սիրո և մարդկային որակների մասին, կօգնեն դիմակայել ապագա բոլոր մարտահրավերներին՝ ի ծառայություն եվրոպական ֆուտբոլային հանրության: Համոզված եմ, որ որպես ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ՝ Դուք […] ...
09:00 11.04.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 29 մարդու կյանք են խլելԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 29 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Փրկարարները շարունակում են անհետ կորածների որոնումները այն բանից հետո, երբ չորեքշաբթի Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի արևելյան ալ-Շուջայա շրջանում գտնվող բնակելի թաղամասին, ինչի հետևանքով զոհվեց 35 մարդ: Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական […] ...