12:34 18.04.2019
ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Այս մասին տեղեկանում ենք Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։
Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում։
Ընդգծենք, որ ԱԱԾ այս միջոցառումները փաստացի հաջորդեցին Միհրան Պողոսյանի գրասենյակի ԱԱԾ տնօրենի արված հայտարարության հակադարձմանը։
Հիշեցնենք, Միհրան Պողոսյանն, արձագանքելով Արթուր Վանեցյանի՝ իր գտնվելու վայրի մասին արված հայտարարությանը, անմիջապես հրապարակել էր իր բնակության հասցեն»:
14:49 08.04.2025
Բրազիլիան դադարեցնում է առանց վիզայի ճանապարհորդությունը ԱՄՆ քաղաքացիների համարԲրազիլիան ապրիլի 10-ից կվերացնի առանց վիզայի ռեժիմը ԱՄՆ քաղաքացիների համար, հայտարարել է Բրազիլիայում ԱՄՆ դեսպանատունը։ «2025 թվականի ապրիլի 10-ից Բրազիլիայի կառավարությունը կվերականգնի մուտքի արտոնագրի պահանջները Բրազիլիա մեկնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։ Խնդրում ենք կիսել այս տեղեկատվությունը հարազատների, ընկերների և գործընկերների հետ, ովքեր պատրաստվում են այցելել Բրազիլիա»,- ասվում է դեսպանատան պաշտոնական կայքում։ Ինչպես պարզաբանել է բրազիլական […] ...
14:45 08.04.2025
Հայաստանն ընդլայնում է բնապահպանական համագործակցությունը UNEP-ի հետՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 8-ին ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Առնոլդ Կրեյլհուբերին։ Հանդիպումը կարևոր արձանագրում է հանդիսանում Հայաստանի և UNEP-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների զարգացման ճանապարհին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և UNEP-ի համագործակցության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով բնապահպանական քաղաքականության […] ...
14:37 08.04.2025
Սինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեցԱպրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող […] ...
14:29 08.04.2025
Բայրամովն ու Սաարը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԱՄԷ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի հետ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հարցեր։ Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, […] ...
14:07 08.04.2025
Մհեր Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում […] ...
14:00 08.04.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է […] ...