Այրումի ճանապարհին քարաթափման վտանգ կա. Ֆելիքս Ցոլակյանն ահազանգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+6.09 oC

Այրումի ճանապարհին քարաթափման վտանգ կա. Ֆելիքս Ցոլակյանն ահազանգում է

12:22 18.04.2019

Մինչ օրակարգային հարցերին անցնելը Կառավարության նիստի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ՝ կապված եղանակային տատանումների հետևանքով ստեղծված վիճակի հետ:

«Անձրևները շարունակվելու են, ամսի 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Կանխատեսվում է, որ տեղումները լեռնային շրջանում ձյան տեսքով կլինեն: Հեղեղումների վտանգ կա, արդեն ունենք ահազանգ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից. Արաքսի ջրերը բարձրացել են, կարող են ծածկել դաշտերը: Երեկ մերոնք նայել են, շատ աշխատանքներ են պիտի արվեն: Այս պահին ունենք նաև 6 սողանք: Դրանցից մեկը Լոռվա մարզում է, ակտիվ սողանք է, կարող է լինել  անտառային շերտի հոսք դեպի ճանապարհ, արդյունքում մի գյուղի ճանապարհ կարող է փակվել: 6000 տոննա հողի մասին է խոսքը, որը դժվար կլինի մաքրել, այլընտրանքային ճանապարհ էլ կա, բայց անբարակարգ է: Խոսքը Աթան գյուղի մասին է՝ 250 բնակչությամբ»:

Վարչապետը հրահանգեց այլընտրանքային ճանապարհի բարեկարգմամբ անհապաղ զբաղվել: ԱԻ նախարարը նաև տեղեկացրեց, որ կա քարաթափումների վտանգ:

«2013-ին հաստատվել է հայեցակարգ, ըստ որի` բոլոր գերատեսչություններն ունեն հանձնարարականներ, թե որը որ մասով պիտի  զբաղվի, մենք կոորդինացնողի դեր ունենք, բայց կա խնդիր այստեղ: Օրինակ` տրանսպորտի նախարարության հետ խոսում ենք, որ կա քարաթափման  երևույթ, տեղն էլ վատ տեղ է՝ Այրումի ճանապարհին, մի անգամ վատ դեպք արդեն եղել է, որի արդյուքնում եղել են զոհեր: Հիմա էլի սպասվում է քարաթափում:

Կանխելու համար կան պայթեցնող կազմակերպություններ, դրանք շատ չեն, բայց որպեսզի դրանք գան, անեն, մենք էլ կողքը կանգնենք, հսկենք անվտանգությունը, պետք է տրանսպորտի նախարարությունը ֆինանսավորի, իսկ այդ ֆինանասավորման համար պետք է մրցույթ անցակցվի: Մենք ժամանակի խնդիր ունենք, սրանք հրատապ գործեր են: Կարծում եմ`  տրանսպորտի նախարարության, տարածքային նախարարության, նաև մեզ հետ պետք է այս հարցը քննարկել, մարզպետարաններն էլ կարող են ունենալ որոշակի գումար, թող հիմա օգտագործեն այս խնդրի լուծման համար, հետո թող տան հաշվետվություն»:

Վարչապետը հանձնարարական տվեց Տիգրան Ավինյանին` կանխարգելել ճգնաժամային իրավիճակը.

«2 խնդիր կա՝ օպերատիվության և նաև հետագա ճիշտ մեխանիզմների մշակման: Օպերատիվության համար հիմա հավաքվում եք, պրն Ավինյան, կորոշեք որտեղ ինչ պետք արվի, որ ճգնաժամային իրավիճակներ չունենանք. պետք է գնալ կանխարգելելու ճանապարհով: Երկարաժամկետի առումով մենք գնումների հետ կապված պրոբլեմների մասին խոսել ենք, այժմ գնումների մասին օրենսդրությունը բարելավելու պրոցեսը սկսված է: Եվ ես ուզում եմ վստահ լինել, որ մենք տեղյակ ենք բոլոր շահագրգիռ մարմինների և պրոբլեմների մասին, որոնց հանդիպում ենք, որ ամեն ինչ կա մեր ձեռքի տակ, որ հետո չպարզվի, թե  բան չենք փոխել: Անընդհատ հարց է լինում այն մասին, որ օպերատիվ հարցերում խնդիր ենք ունենում»:

Ֆելիքս Ցոլակյանը նաև ավելացրեց, որ առաջին կարկուտն արդեն եղել է, երկրորդը սպասվում է ապրիլի 18-19-ին: Ապահովագրական մեխանիզմները շուտով կլինեն՝ վստահեցրեց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:

«Ապահովագրական մեխանիզմները գորոծում են, բյուրոն ստեղծվել է, բայց մասնավոր ապահովագրական ընկերությունները հիմա իրենց IT ներքին սպասարկումն են անում, իրենց մասնագիտական խնդիրն է, բայց խոսք են տվել 1-2 ամսում այդ հարցերը կլուծվեն»:

Իսկ արդեն տեղացած կարկուտի հետ կապված նշեց, որ տարածքները արդեն նայել, մարզպետարանի իրենց գործընկերների հետ խումբ են ձևավորել՝ վնասի ճիշտ գնահատական տալու համար:

«Այս պահին, ըստ առաջին գնահատականների, լուրջ վնասներ չկան»,- ավելացրեց Գևորգյանը:

Վարչապետի հարցին` ցրտահարություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ, Ցոլակյանը մեջբերեց օդերևութաբանների կանխատեսումները.

«Ջերմաստիճանը ամենաշատը կիջնի ապրիլի 20-21-ին: Ըստ օդերևութաբանների՝ պլյուս 3-4 կլինի գիշերային ժամերին, ցերեկվա ջերմաստիճանը համարյա կհավասարվի գիշերվա ջերմաստիճանին, բայց ցրտահարության մասին ասում են, որ չի լինի»:

Գերատեսչությունների գործառույթի առումով բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հավելեց.

«2013թ. տարբեր գերատեսչությունների վրա գործառույթներ դրվել են, բայց այս գործառույթները իրականացնելու համար ո´չ ֆինանասական միջոցներ, ո´չ էլ պարբերական մոնիթորինգ չի իրականացվել: Մենք այս տարի միջնաժակետով դա կնշենք մեջը, բայց գումարը պետք է հատակցվի՝ ռիսկը բացառելու համար: Բոլոր  գերատեսչությունների համար պետք է բյուջեով հաստատվի, գումարը հատկացվի, որպեսզի ակտիվացման ժամանակ նախնական գումար ունենանք»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

09:40 11.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառով

Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

09:35 11.04.2025

Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական ​​այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

09:34 11.04.2025

ՊՆ-ը հաղորդագրություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

09:30 11.04.2025

Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

09:25 11.04.2025

Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցով

Իսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

09:19 11.04.2025

Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկման

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...

BACK_TO_TOP