Հացի և մսի մատակարարման օրենքը արդյո՞ք թղթից գործի վերածվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Հացի և մսի մատակարարման օրենքը արդյո՞ք թղթից գործի վերածվեց

14:29 06.11.2017

Նոյեմբերի 1-ից մայրաքաղաքի իրացման վայրեր հաց և միս առաքող ընկերությունների համար պարտադիր են դարձել սանիտարական գրքույկի առկայությունն ու առաքման մեքենաների համապատասխան կահավորումը: Ըստ նոր օրենքի՝ միս տեղափոխող մեքենաները պետք է ունենան սառնարան, իսկ հաց տեղափոխող մեքենաները՝ համապատասխան կահավորում և հացի փաթեթավորում կամ համապատասխան արկղեր: 

«Օրենքը խախտողների նկատմամբ պատասխանատվություն է կիրառվելու»,- զգուշացրել են ՍԱՊԾ-ից:

Արդյո՞ք մատակարարներն արդեն գործում են օրենքին համապատասխան: Այս հարցի պատասխանը ստանալու համար հարցումներ ենք իրականացրել մայրաքաղաքում:

Օրենքը ուժ էր ստացել դեռևս այս տարվա սեպտեմբերից, սակայն 2 ամիս ժամանակ էր տրվել գործը գլուխ բերելու համար:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում է հացի տեղափոխում 458 տրանսպորտային միջոցներով: 

Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել 163 տնտեսվարողի՝ 236 տրանսպորտային միջոց շահագործելու համար, որից 158-ը տրանսպորտային միջոցը Երևանում, 88-ը՝ մարզերում:

Սանիտարական անձնագիր է տրվել նաև միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 39 տրանսպորտային միջոց՝ Երևանում, 41-ը՝ մարզերում:

Հետագայում օրենքը կտարածվի նաև մարզերի վրա:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

18:33 26.11.2024

Սիգի ձվադրման շրջանում ԲԸՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է կատարել մայրաքաղաքի վաճառակետերում

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։ Ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։ Ս. թ. նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը ՀՀ […] ...

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

18:26 26.11.2024

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները 3 ոսկե մեդալ են նվաճել առցանց մրցաշարում

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում: Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 […] ...

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

18:20 26.11.2024

Հայաստանը բարելավել է հակամանրէային կայունության դեմ պայքարի կարողությունները ագրոպարենային համակարգում. ՍԱՏՄ

Հակամանրէային կայունության դեմ պայքարի մասին իրազեկման համաշխարհային շաբաթվա շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվել է միջազգային համաժողով, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գևորգյանը: Հակամիկրոբային դեղերի կայունությունը ձևավորվում է հակաբիոտիկների և այլ դեղերի ոչ ճիշտ ու չափից ավելի օգտագործման հետևանքով: Այս գլոբալ սպառնալիքն ամեն տարի […] ...

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ: Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, […] ...

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

18:06 26.11.2024

Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն․ Սալահ

Անգլիական «Լիվերպուլն» ակումբի եզրային հարձակվող Մոհամեդ Սալահին պայմանագրի երկարաձգման առաջարկ չի արել։ Այդ մասին հայտնել է եգիպտոսցին։ «Արդեն գրեթե դեկտեմբերն է, և ես ակումբից որևէ առաջարկ չեմ ստացել։ Հիմա ավելի մոտ եմ «Լիվերպուլից» հեռանալուն, քան ակումբում մրցելույթներս շարունակելուն։ Գիտեք` ես արդեն երկար տարիներ է՝ «Լիվերպուլում» եմ։ Նման ակումբ աշխարհում չկա, բայց ապագաս գործնականում իմ ձեռքում […] ...

SHANTNEWS

18:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP