17:19 17.04.2019
Ազգային ժողովի միջանցքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսեց ոստիկանական բաժանմունքներում հնարավոր խոշտանգումների մասին.
«Երկրում կան լրջագույն խնդիրներ, որ օրենսդրական կարգավորման և իրավակիրառական պրակտիկայի կարիք ունեն՝ խոշտանգումների կարգավորման նպատակով: Եվրոպական դատարանի առաջին վճիռները, որոնք կայացված էին Հայաստանի Հանրապետության դեմ, և արձանագրված էին փաստեր, այսօրվա երիտասարդ իրավաբանների մոտ զարմանք են առաջացնում, որ ոստիկանական բաժանմունքներում այդպիսի իրավիճակ է եղել: Արդարադատության նախարարությունը շուտով հանդես է գալու օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի բացարձակ արգելք հանդիսացող այդ իրավունքն իրականում երաշխավորված և ապահովված լինի: Սա անընդհատ կատարելագործվող ոլորտ է: Հայաստանում ևս կան խնդիրներ, բայց արդեն համատարած բնույթ չեն կրում»:
Նախարարը չհերքեց, որ այսօր էլ գուցե լինեն խոշտանգումներ, բայց նաև նշեց, որ շատ բան է փոխվել, և նախարարությունն ամեն ինչ անելու է՝ այս դաշտն ավելի վերահսկելի ու պաշտպանված դարձնելու համար:
«Խոշտանգումների դեպքեր շատ վաղուց չենք արձանագրել: Հիմա ոստիկանությունն աշխատում է թափանցիկ, և մամուլի ձեռքերը հասնում են ամենուրեք: Դա հասարակական վերահսկողություն է ապահովում ուժային կառույցների նկատմամբ: Իհարկե, քրեականացված է խոշտանգումը, բայց ձևակերպումների հետ կապված մենք կատարելագործման տեղ տեսնում ենք, և այդ ուղղությամբ նախարարությունը սկսել է աշխատանքները»:
Լրագրողներն անդրադարձան նաև Էդգար Ծատինյանի մահվան դեպքին. նախարարը տեղյակ չէր:
«Ես անծանոթ եմ այդ դեպքին, ինձ ոչինչ չի ասում այդ ազգանունը, ես վերջին 2 օրն աշխատում եմ Ազգային ժողովում: Տեղեկանամ, թե ինչ է կատարվել, և եթե լինեն իմ լիազորությունների շրջանակում, ըստ այդմ` որոշում կկայացնեմ»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...