Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել. Մարուքյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել. Մարուքյան

16:07 17.04.2019

ԱԺ միջանցքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ  նախորդ օրն ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած բանավեճին և մամուլում տարածված այն լուրերին, թե հետո նաև «ռազբորկա» է եղել:

«Դահլիճից դուրս ենք եկել, խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը մեծ հաշվով չէր ընդհատել, այլ տեղից ինչ-որ միտք էր ասել, որն իրեն չէր վերաբերվում, այլ մեզ էր վերաբերվում»:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հաշտեցում եղել է, Մարուքյանը նշել է, որ կռիվ չի եղել, որ հաշտեցում էլ լիներ:

«Որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկա» անել, որևէ մեկը չի կարող մեզ հետ «ռազբորկաների» լեզվով խոսել: Էդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Հա եկել էր, խոսել ենք, բայց դա «ռազբորկա» չէ, դա արդեն ձեր մեկնաբանություններ են»,- նշեց Մարուքյանը:

«Հարաբերությունները չէին խաթարվել, որ հարթվեին: Քաղաքական ամբիոնից էմոցիոնալ ելույթներ են լինում, այսօր էլի եղան և միշտ լինելու են: Դրանք բանավեճեր են: Մարդիկ քարից չեն, ռոբոտներ չեն, և, այո՛, մարդիկ լինում են էմոցիոնալ: Նայեք աշխարհի բոլոր պառլամենտների ելույթները, որևէ մեկը ռոբոտի պես չի խոսում: Մենք ընդդիմադիր ուժ ենք, մեր գործով ենք զբաղված: Լավ բան ա, ասում ենք՝ լավ  բան ա, կողմ ենք: Վատ բան ա, ասում ենք՝ վատ բան ա, առաջարկություններ ենք անում: Մենք հո մերկապարանոց չե՞նք քննադատում: Առաջարկությունը բերել ենք, չէ՞: Սա է ընդդիմադիր Հայաստանը: Սովորե՛ք: Նոր Հայաստանում էսպես պետք ա լինի»:

Լրագրողները նաև փորձեցին պարզել` արդյո՞ք Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանին կհարցնի, թե ուժային մարմինների կարգավիճակի փոփոխության հետ կապված իր խոստումը ինչո՞ւ չի պահել,  ինչպես ժամանակին հարցնում և հիշեցնում էր Սերժ Սարգսյանին խոստումը չպահելու մասին: Մարուքյանը վստահեցրեց՝ հարցուպատասխանի ժամանակ արդեն նախատեսել են հարցնել:

«Էդ հարցն արդեն դրված է քաղաքական ամենաբարձր հարթակում: Էդ հարցին էսօր 88 հոգի չպատասխանեց, մնաց 1 հոգի»:

Էդմոն Մարուքյանը պատասխանեց նաև նախորդ օրը ՍԴ դատավորի պաշտոնում  Գոռ Հովհաննիսյանի թեկնածության շուրջ քվեարկությանը:

«Մենք ընտրել են Գոռ Հովհաննիսյանին, որովհետև գտնում ենք, որ նա կարող է լինել անկախ, անաչառ ՍԴ դատավոր: Նա կապ չուներ ո՛չ նախորդ իշխանությունների հետ, ո՛չ ներկա: Ծառայություններ չէր մատուցել ո՛չ նախորդ իշխանություններին, ո՛չ ներկա: Կարող ա մի քիչ հռետորական արվեստին չէր տիրապետում, բայց նա լավ իրավաբան- գիտնական է, և առանձին հանդիպման ժամանակ էլ համոզվել էինք, որ կարող է լինել ՍԴ լավ անդամ: Ես դեռ երեկ ԱԺ նախագահին ասացի, եթե այս մարդն արդեն թեկնածու է, դուք գրանցել եք թեկնածու, ուրեմն մենք մասնակցում ենք քվեարկությանը: Եվ եթե թեկնածու ա, ինչի՞ եք վիճարկում թղթերը: Ես հարցուպատասխանից հասկացա, որ տրամադրվածություն կար, բայց չհասկացա, թե ինչու, կարող եք ճշտել իրենցից»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

15:54 11.04.2025

Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

15:49 11.04.2025

Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

15:40 11.04.2025

Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

15:35 11.04.2025

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ Ռուբինյան

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

15:33 11.04.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

BACK_TO_TOP