Ո՞վ է ասել, որ Դուք՝ որպես նախարար, հավելյալ արժեք եք ստեղծում. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ո՞վ է ասել, որ Դուք՝ որպես նախարար, հավելյալ արժեք եք ստեղծում. Մարուքյանը՝ Ջանջուղազյանին

15:28 17.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խորհրդարանում դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց, որ իրենք կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի վերաբերյալ կոնկրետ հարցեր են տվել, պատասխան չեն ստացել: Նա հիշեցրեց՝ հարցրել են՝ որքա՞ն մարդ են պատրաստվում կրճատել, ո՞ր ՊՈԱԿ-ները, հիմնադրամներն են կրճատելու, ի՞նչ հետևանքներ կունենա, ի՞նչ ֆինանսական միջոցներ են տնտեսում:

Մարուքյանն ասաց՝ ստացված պատասխանները սպառիչ չեն՝ «կիմանանք», «զգույշ կլինենք» և այլն: Նա ընդգծեց՝ եթե հավելյալ արժեք չստեղծող հանրային ծառայողները դառնան գործազուրկ, դրանից տուժելու է պետականությունը: Պատգամավորը Ջանջուղազյանին հիշեցրեց՝ նա կառավարությունում աշխատում էր նաև նախկին իշխանության օրոք, ապա հարց ուղղեց.

«Բա էն ժամանակ ինչի՞ չէիք ասում, կամ՝ ի՞նչ է նշանակում՝ հավելյալ արժեք չեն ստեղծում, ո՞վ է ասել, որ Դուք՝ որպես նախարար, հավելյալ արժեք եք ստեղծում: Ո՞վ է ասել, որ նախարարին նման բան չի կարելի ասել»:

Ջանջուղազյանն արձագանքեց.

«Միշտ կարելի է ասել նախարարին, ավելին՝ պետք է ասել, որ որևէ նախարար հանկարծ զգոնությունը կորցնի: Ինչ վերաբերում է ձևակերպմանը՝ այո՛, այս համեմատությունը բերված է, որ պարզ դառնա՝ այն, ինչ արվում է, նպատակը մեկն է՝ բարձրացնել կառավարման համակարգի արդյունավետությունը»:

Նախարարը նշեց, որ չի կարծում, թե իր նախկին գործունեությանն անդրադառնալու նպատակին կարելի է ԱԺ ամբիոնը ծառայեցնել, բայց նշեց՝ կարող եք ուսումնասիրել ու գնահատել:

Մարուքյանը հետաքրքրվեց՝ ովքե՞ր են հավելյալ արժեք չստեղծողները:

«Գուցե իմանան, կարող է սկսեն ստեղծել»,- ասաց նա:

«Եթե անվանական նկատի ունեք, չեմ կարող ասել. նրանք են, ովքեր ոչ թե մեծ հաշվով անում են բան, որ արդյունք չի տալիս, այլ անում են, ըստ էության, ոչինչ, գեներացնում են արդյունք, որը ոչ մի տեղ չի օգտագործվում»,- պատասխանեց Ջանջուղազյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP