Այս փուլում պետությանը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ճակատագիրը. Միքայել Մելքումյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Այս փուլում պետությանը պետք է հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ճակատագիրը. Միքայել Մելքումյան

16:52 17.04.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր գործընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանի ելույթից հետո, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, նշեց.

«Պարո՛ն Ջանջուղազյան, անհարմար չեք զգո՞ւմ, որ պատգամավորներին տարբեր տիպի հարցադրումներով քաղաքական-հետևանքային այսպիսի մեսիջներ եք առաջացնում: Կարողացեք պարզ, հասկանալի ներկայացնել հարցը, նամակը գրեք պարզ: Եթե գրագրություն է գնացել, որ պիտի չլիներ, ազատ ասեք: Եթե պետք է այդքան մարդիկ կրճատվեն, ընդունեք, որ կառավարությունն այլընտրանք չունի, եթե ոչ, էլի ասեք, ճշմարտությունն ասելն ամեն ինչ տեղը կդնի»:

Խոսելով «հավելյալ արժեք» ստեղծելու հասկացության մասին, նաև արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ Մելքումյանը նշեց.

«Այդ աշխատողների մասով ես հասկանում եմ, որ եթե ձեռնարկություն է, պրոֆիլային ցեխերում հավելյալ արդյունք է ստեղծում, իսկ օժանդակ ցեխերը սպասարկողները չեն ստեղծում: Եթե դա հաշվապահությունն է, իրավաբանական վարչությունն է, էդ էլ ասեք, եթե ուղղակի պետք է սիրողական մակարդակով մասնագիտական գնահատականներ տանք, դա էլ ասեք: Իմ ելույթի հիմնական մեսիջն այն է, որ պետք է պետությանն այս փուլում հետաքրքրի յուրաքանչյուր մարդու, ընտանիքի ճակատագիրը: Դուք չասացիք՝ պետությունը կարո՞ղ է ստանձնել նրանց վերապատրաստման ծախսերը: Կարող է՝ գնում են ՏՏ ոլորտ, բայց ես համոզված եմ, որ ամբողջ ժողովուրդը ՏՏ-ով չի կարող զբաղվել»:

Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին արձագանքեց՝ նշելով, որ իրենց թվացել է՝ բավարար չափով անկեղծ են տվյալներ ներկայացնելիս:

«Ցավում եմ, որ տպավորություն է ստեղծվել, թե ինչ-որ բան թաքցնում ենք կամ բավարար չափով անկեղծ չենք»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP