13:45 17.04.2019
«Ներկայացված օպտիմալացմանը որևէ հիմնավոր պատճառ չբերվեց, բացի ինտուիցիայից։ Այսինքն՝ օպտիմալացումը կատարվում է՝ ապավինելով կառավարության ինտուիցիային»,- այս մասին ԱԺ-ում կառավարության կառուցվածքի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ չի ուզում կառավարության ու նրա անդամների ինտուիցիան կասկածի տակ դնել, բայց մարդկային ճակատագրերի, մարդկանց գործազուրկ դառնալու հետ գործ ունենալիս պետք է Վանգայի ինտուիցիայի վրա հույս չդնել։ Ավելին, ըստ Զոհրաբյանի, որևէ ֆինանսական հաշվարկ չներկայացվեց, թե որքան գումար է խնայվելու օպտիմալացման արդյունքում։
«Մինչդեռ, ֆինանսների նախարարի և փոխվարչապետի նամակագրական էպիստոլյար ժանրից մենք ընդամենը վերջերս տեղեկացանք, որ եթե անգամ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայող դառնա գործազուրկ, դրանից շահելու է հայոց պետականությունը»,- ուշադրություն հրավիրեց Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքերով՝ թեև պաշտոնյաները հետագայում ասացին, որ դա ազատ մտքերի արտահայտություն է եղել, բայց հարցը բաց մնաց՝ ինչ է լինելու աշխատանքից ազատված «հպարտ քաղաքացիների» հետ։
15:30 15.04.2025
Միջազգային IDEA-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ումՄիջազգային IDEA-ի Եվրոպայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Սամ վան դեր Շտակը և ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն ապրիլի 15-ին հյուրընկալվել են ԿԸՀ վարչական շենքում: Հյուրերին ընդունել են ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը: IDEA-ի ներկայացուցիչները հաղորդել են ԿԸՀ-ի հետ հնարավոր համագործակցության ցանկության մասին: ԿԸՀ անդամներն ի պատասխան հայտնել են համագործակցության շուրջ իրենց պատրաստակամության […] ...
15:17 15.04.2025
Փարիզը, Լոնդոնը և Բեռլինը սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ ՆարիշկինՌուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար։ «Մենք (Ռուսաստանը և Բելառուսը) տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: […] ...
15:09 15.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...