12:20 17.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը, խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց.
«Այսօրվա քննարկումն ինձ մոտ դեժավյու է առաջացնում»:
Նա հիշեցրեց՝ մեկ տարի առաջ նույն ամբիոնից արդարադատության նախկին նախարարն էր ասում՝ մեծամասնություն են, «կառավարությունը գիտի՝ ինչ է անում, գործ չունեք», ապա նշեց՝ հիմա նույն ամբիոնից նույն բանն ասում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, կրկնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը:
«Պարոն Զեյնալյանն ասում է՝ կառավարությունն ընտրվել է ժողովրդի կողմից, վայելում է ժողովրդի վստահությունը, պարոն Հովակիմյանն ասում է՝ կառավարությունը ոնց որոշի: Հարգելի՛ գործընկերներ, միակ ընտրված մարմինն ԱԺ-ն է, և որոշողն ԱԺ-ն է, դրա համար եք դուք եկել ԱԺ՝ նախագիծը ներկայացնելու»,- ասաց նա:
16:53 15.04.2025
Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:40 15.04.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...
16:32 15.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներինԱպրիլի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» հայրենաճանաչության ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով երիտասարդներին՝ Հայոց Հայրապետը բարձրորեն գնահատեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնց շնորհիվ սփյուռքի երիտասարդ հայորդիները հնարավորություն են ստանում հաղորդ դառնալու հայրենի […] ...
16:24 15.04.2025
«Ռեալ Մադրիդը» նաև պետք է հույս դնի «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքի վրա․ ՎալդանոՄադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Խորխե Վալդանոն կարծիք է հայտնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին, հաղորդում է Cadena Ser-ը: Հիշեցնենք, որ առաջին մրցավեճում իսպանական թիմը պարտվել էր 0:3 հաշվով: «Պետք է անհանգստության ու քաոսի զգացում տիրի, որն ի հայտ է գալիս առաջին գոլի հետ: «Ռեալը» պետք է մտածի միայն առաջին […] ...
16:18 15.04.2025
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել […] ...
16:12 15.04.2025
ԱԺ նախագահն անդրադարձել է Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին Երևանի մասնակցությանն ու այդ առնչությամբ Բրյուսելի հնարավոր արձագանքինԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու շուրջ Եվրոպական միության կողմից հնարավոր բացասական արձագանքների մասին հարցին, մատնանշել է, որ այդ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է, քանի որ պատերազմում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին […] ...