13:39 17.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ նախ ողջունեց նախարարությունների թվի կրճատման որոշումը, ապա բովանդակային պարզաբանում խնդրեց զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից:
«Դուք նշեցիք, որ քննարկվել է կառավարության կառուցվածքի մոտ 20 տարբերակ՝ ընդհուպ նախարարությունների կրճատումը մինչև 7-ի: Ուզում եմ հասկանալ, թե ինչ հիմնավորմամբ է ընտրվել հենց այս տարբերակը, ինչպես է հաստատվել կառավարման արդյունավետությունը հենց 12 նախարարությունների մոդելով»:
Զեյնալյանը մինչ պատասխանելը հստակեցրեց, որ ոչ թե մոտ 20, այլ առնվազն 20 տարբերակ է քննարկվել:
«Դրանց թիվը շատ ավելի շատ է եղել, և ամենաօպտիմալը եղել են 7 նախարարությունները: Նախարարները քաղաքական պաշտոններ են, որոնք մշակում են քաղաքականություններ և պատասխանատու են այդ ոլորտի համար: Բացի դրանից՝ կան գերատեսչական և գործակալական ֆունկցիաներ իրականացնող մարմիններ: Մեր հաշվարկները, գնահատականները հանգեցրել են ժամանակի այս հատվածում այս ցանկին և այս կառուցվածքին: Ի վերջո հնարավոր է, որ նախարարությունների թիվը կրճատվի մինչև 7-ի»:
Պատգամավորը նաև հետաքրքրվեց. «Միջազգային հայտնի մոդելներից ո՞րի վրա ենք մենք հենվում և որո՞վ ենք շարժվում առաջ»:
«Միջազգային ունիվերսալ մոդել գոյություն չունի: Կառավարության ցանկը մշտապես դինամիկ փոխվում է՝ կախված քաղաքական ուժի համոզմունքներից: Մեր կառավարության պարագայում ընտրել ենք այս տարբերակը: Այն գուցե լավագույնը չէ, սա միջանկյալ հանգրվան է՝ աստիճանական անցում կատարելու համար: Մենք վերաբաշխել ենք կրկնվող ոլորտները: Ինչո՞վ գյուղատնտեսությունն էկոնոմիկա չէ: Մենք գտնում ենք, որ այս կառուցվածքը և նախարարությունների այս ցանկն այս պահին ամենաօպտիմալն է: Սա տասնյակ քննարկումների արդյունքում բյուրեղացած, թեժ քննարկումների արդյունքում բյուրեղացած կառուցվածք է ու ցանկ»,- նշեց նախարարը:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...