11:23 17.04.2019
«Ես այդպես էլ գիտեի, որ ժամանակը հասնելու է ինձ ու կրճատվի»,- խորհրդարանում Կառավարության կառուցվածքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Գրիգորյանը՝ ժամանակի կրճատման մասին նախազգուշացումը լսելուց հետո:
Նա հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին խնդրեց հստակ երկու հարցի պատասխանել՝ ո՞րն է նպատակը այս նախագծի՝ արդյունավետ կառավարման մոդել ստեղծե՞լը, թե՞ ֆինանսական խնայողություններ անելը:
«Եթե նպատակն արդյունավետ կառավարումն է, բերեք մեկ օրինակ՝ ինչո՞ւ Գյուղատնտեսության նախարարության ներկայիս կարգավիճակը ձեռնտու չէր, և ձեռնտու է այս մոդելը, որ ներկայացնում եք»,- հարց ուղղեց նա:
Զեյնալյանն արձագանքեց, որ դրանք տարանջատված չեն:
«Այն, ինչ ասացիք, մեկը մյուսին չեն հակասում, այդ նպատակով էլ արվում է: Գտնում ենք, որ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Էկոնոմիկայի նախարարության բաղկացուցիչ մաս, քանի որ սա ևս էկոնոմիկա է, սա հանգեցնում է մեծ խնայողության, ժամանակի և ներդրված միջոցների հաշվին ավելի մեծ արդյունք ստանալուն»,- ասաց նա:
15:09 15.04.2025
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար․ ՊեսկովՄոսկվան և Վաշինգտոնն ինտենսիվ աշխատում են խաղաղության համար, բայց չպետք է ակնկալել անհապաղ արդյունքներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինտենսիվ աշխատանք է տարվում: Իհարկե, խաղաղ նախաձեռնությունների որոնումն այնքան բարդ հարց է, որ անհապաղ արդյունքներ ակնկալել դժվար թե հնարավոր լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։ ...
14:51 15.04.2025
Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով․ ԱԺ նախագահԱզգայի ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անհրաժեշտ է համարում ունենալ ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Պետք է ունենանք ԱԺ էթիկայի մշտական հանձնաժողով։ Վատ է, որ մինչև հիմա չունենք։ Հենց ամենաառաջին օրվանից մենք այդ գաղափարն ունեցել ենք»,- ասաց Սիմոնյանը։ Հարցին, թե արդյոք հանձնաժողովը կարո՞ղ է ստեղծվել […] ...
14:41 15.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ […] ...
14:35 15.04.2025
ՀՀ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ներկայացուցիչները քննարկել են Ագարակի անցակետի սահմանահատմանն առնչվող հարցերՊետական եկամուտների կոմիտեի մաքսային ստորաբաժանումների ներկայացուցիչները Ագարակի անցակետում հանդիպում են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության «Նորդուզ» անցման կետի անձակազմի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչները, ինչպես նաև Սյունիքում ԻԻՀ գլխավոր հյուպատոսը։ Հանդիպմանը քննարկվել են անցակետի բնականոն աշխատանքի հետ կապված հարցեր։ Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացքը, ինչպես […] ...
14:27 15.04.2025
Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին` ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։ ...