17:18 16.04.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ապրիլի 16-ին խորհրդարանում ներկայացրեց կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Նա նշեց, որ փոփոխությունների նպատակն է ունենալ ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը՝ իրականացնելով կառավարության ծրագիրը և դրանից բխող քաղաքականությունը:
«Կառավարությունը համոզված է, որ այս կառուցվածքով կկարողանա իրականացնել Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունները և ԱԺ կողմից հաստատված ծրագիրը»,- ասաց նա:
Զեյնալյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը, այսինքն՝ երեք փոխվարչապետի փոխարեն կլինեն երկուսը, Անվտանգության խորհրդի կազմավորման ու գործունեության մասին առաջարկվող փոփոխությունները կապված են բացառապես առաջին փոխվարչապետի պաշտոնը հանելու հետ, նաև առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ սահմանելով 12 նախարարություն:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նախարարությունների միացումը խնդիրներ չի ստեղծի նաև մասնագիտական որակի, կառավարման տեսակետից:
«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իրեն այս հարցում աջակցում են տեղակալները, ավելի ստորև մասնագետներ են, ովքեր մասնագիտական կարծիքներ ու լուծումներ են ներկայացնում, քաղաքական կամքի իրացմամբ ընտրվում է որոշումներից մեկը: Չի կարող որևէ նախարար տիրապետել բոլոր ոլորտներին ու լինել բոլոր ոլորտների փորձագետը»,- ասաց նա:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...