13:05 16.04.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նիստի ժամանակ Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած լեզվակռվին:
«Իմ ելույթը կոնկրետ որոշման հետ էր կապված, զինծառայողներին առնչվող փոփոխությունների: Իսկ Նաիրա Զոհրաբյանը, ով մեկ նախադասության մեջ օգտագործել է տարրական բարոյականություն և հետո իրեն իրավունք է վերապահել որևէ մեկի անվան հետ բառախաղ անել, ես կարծում եմ` արժանի չէ նույն որակի, նույն մակարդակի արձագանքի: Իմ անունն ինձ համար շատ թանկ է, և շատ-շատերը, որոնք այսօր ելույթ են ունենում իրենց հետագծի և ուրիշների կենսագրության փոքր լինելու մասին, ես մի բան կարող եմ ասել, իմ քաղաքական կենսագրությունը կարճ կմնա այն պարագայում, եթե ես ստիպված լինեմ էնպիսի քայլերի դիմել, ինչպիսին ելույթ ունեցողներն էին, իմ անունն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան այդպիսի քաղաքական հետագիծը:
Մարուքյան Էդմոնն իրեն իրավունք վերապահեց, որ պետք է խառնվի էդ երկխոսությանը, և ես ափսոսում եմ, որ ժամանակը վատնվում է նման խոսակցությունների վրա: Նույն Էդմոն Մարուքյանը, երբ որ նստում է դահլիճում, հեռախոսով ինչ-որ բաներ է անում, հետո դուրս է գալիս՝ դուռը ուժեղ խփելով, հետո փոխադարձ հարգանքի մասին է խոսում, ամբիոնի մոտ բարեկրթությունից է խոսում՝ մտահոգ դեմքով: Ես կարծում եմ, որ տարրական հարգանքից խոսացող մարդն իրավունք չունի նիստերի դահլիճը լքելուց դուռը շրխկացնի: Հարգանքի մասին ենք խոսում, ասում է՝ դու ո՞վ ես»,- ասաց պատգամավորը:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...