12:02 16.04.2019
ԱԺ ԼՀԿ խմբակցության անունից խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նախ հակադարձեց իշխանական պատգամավորներից մեկի խոսքերին, թե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընդդիմություն են ներկայանում, երբեմն էլ չեն ներկայանում։ Մարուքյանն ասաց, որ իրենց խմբակցությունն ընդդիմություն է, ու անհասկանալի է պատգամավորի այդ խոսքը։
Նա նաև անդրադարձավ այն հարցին, որ այսօրվա իշխանական թիմը մերժել է իրենց առաջարկած նախագիծը։
«Պատգամավորների՝ քրեակատարողական հիմնարկներ մուտք գործելու վերաբերյալ և դրան արգելք հանդիսացող տարատեսակ խոչընդոտների վերաբերյալ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և մենք միասին նախագիծ ենք բերել, որը մերժվել է նախկին իշխանությունների կողմից։ Հիմա էդ բանն էստեղ ասվում է, ասում եք՝ պոպուլիզմ է։ Մի հատ քաղաքական հետագիծ ունեցեք, մի հատ նայեք, տեսեք՝ ով ինչ է ժամանակին ասել, նոր նման բաներ ասեք, Համազա՛սպ, դուք ինքներդ ձեր կենսագրությունը մի՛ վիճարկեք էս ամբիոններից։ Մի քիչ կարդացե՛ք, սովորե՛ք, հե՛տ նայեք պատմությանը, տեսե՛ք՝ ով ինչ է խոսել, ով ինչ է արել վախտին», – ասաց Մարուքյանը, ինչից հետո ն ընդդիմության շարքերից ծափահարություններ հնչեցին։
Նա անդրադարձավ սաբոտաժի համար իրենց մեղադրելուն, և հարցրեց՝ ե՞րբ է եղել, որ կառավարությունը մի նորմալ բան անի, ու իրենք սաբոտաժ անեն։
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...