18:30 15.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մարքեթինգային փորձը կիսել է ինքնաթիռ արտադրող Boeing ընկերության հետ: Իր Twitter-յան էջում Թրամփն ընկերությանը խորհուրդ է տվել ոչ միայն լուծել Boeing 737 Max ինքնաթիռում առկա խնդիրները, այլև փոխել ինքնաթիռի անվանումը:
«Ես ի՞նչ գիտեմ բրենդինգի մասին, գուցե, ոչինչ (բայց ես նախագահ դարձա), բայց եթե ես լինեի Boeing-ի փոխարեն, կնորոգեի Boeing 737 Max-ը, լրացուցիչ լավ բնութագրեր կավելացնեի և ռեբրենդինգի կենթարկեի ինքնաթիռը՝ դրան նոր անվանում տալով: Ոչ մի արտադրանք այսքան չի տուժել, որքան սա: Այնուամենայնիվ, ես ի՞նչ գիտեմ»,- գրել է Թրամփին իր էջում:
What do I know about branding, maybe nothing (but I did become President!), but if I were Boeing, I would FIX the Boeing 737 MAX, add some additional great features, & REBRAND the plane with a new name.
No product has suffered like this one. But again, what the hell do I know?— Donald J. Trump (@realDonaldTrump) April 15, 2019
Հիշեցնենք, որ Boeing 737 Max 8 նոր սերնդի ինքնաթիռը 5 ամսվա ընթացքում երկու անգամ ավիավթարի էր ենթարկվել: Եթովպիական ավիաուղիների ինքնաթիռը կործանվել էր մարտի 10-ին՝ թռիչքի 6-րդ րոպեին՝ խլելով 157 մարդու կյանք: 2018թ. հոկտեմբերին Ինդոնեզիայում Boeing 737 Max 8-ի կործանման հետևանքով 189 մարդ էր մահացել: Երկու ողբերգություններից հետո ողջ աշխարհում արգելվել են Boeing-ի տվյալ մոդելի ինքնաթիռների թռիչքները:
12:14 10.04.2025
Քննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: […] ...
12:05 10.04.2025
Սալահը մոտ է «Լիվերպուլի» հետ նոր պայմանագիր կնքելուն«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, հայտնում է The Atheltic-ը։ Նրա հետ բանակցություններում ակումբի ղեկավարները առաջընթաց են գրանցել։ Նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, կլինի 2 տարով։ Սալահի գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև այս տարվա հուլիսի 1-ը։ ...
11:57 10.04.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից բռնագանձել 14 անշարժ գույք, 59 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ վառելիքի ներկրմամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատեր Կամո Մելքոնյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 14 անշարժ գույք, որից 10-ը՝ Երևանում, 4-ը՝ մարզերում. Երևանում գտնվող […] ...
11:53 10.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 9-10-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և հոգեկան ներգործության, 4 դեպք՝ խուլիգանության, 3 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 2-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության […] ...
11:46 10.04.2025
Լևանդովսկիի ռեկորդը Չեմպիոնների լիգայում4 անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը: Կատալոնական թիմի կազմում դուբլ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, իսկ Ռաֆինյան աչքի է ընկել գոլով ու 2 ասիստով: «Բարսելոնայի» հարձակվող Լևանդովսկին պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, որը գլխավոր եվրագավաթի մեկ մրցաշրջանում երկնիշ թվով գոլ է խփել 3 տարբեր թիմերի կազմում, հայտնում է Opta-ն: Լեհ հարձակվողն այս մրցաշրջանում աչքի […] ...