17:28 15.04.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ իր կողմից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել հանցագործության մասին հաղորդում՝ կապված քաղաքացի Մարիամ Մկրտչյանի կողմից երկու օր առաջ կատարված՝ իր եղբոր մահվան դեպքի մանրամասների հետ։
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է , որ տիկին Մկրտչյանի կողմից ներկայացված հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել խոշտանգման որակյալ հանցակազմի (ՀՀ քր․ օր․ 309.1-ին հոդվածի 2-րդ մաս) առկայության մասին։
Կից ներկայացրել է հաղորդումն ամբողջությամբ։
Հիշեցնենք, որ Մարիամ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել այն մասին, որ օրեր առաջ նախկինում դատապարտված իր եղբորը ոստիկանները բերման են ենթարկել, բռնություն կիրառել նրա նկատմամբ և ստիպել սուտ ցուցմունք տալ՝ սպառնալով, թե թմրանյութով տոպրակ կգցեն գրպանը:
Էդգար Ծատինյանն անճարությունից կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որից հետո վատացել է նրա ինքնազգացողությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց:
Մարիամ Մկրտչյանը նշում է՝ հիվանդանոցում պատշաճ օգնություն չի ցուցաբերվել եղբորը, որի հետևանքով վերջինս մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք` ՄԻՊ-ը վարույթ է սկսել քաղաքացու մահվան հարցում ոստիկանների ու բժիշկների առնչության վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ:
Իր հերթին, ոստիկանությունը ևս հանդես էր եկել պարզաբանմամբ:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...