Ծաղկազարդը նշվել է նաև հայ կաթողիկե եկեղեցիներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Ծաղկազարդը նշվել է նաև հայ կաթողիկե եկեղեցիներում

16:52 14.04.2019

Այսօր Հայ կաթողիկե բոլոր եկեղեցիներում ևս նշվել է Ծաղկազարդի տոնը։ Շիրակի մարզի Արևիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցում  պատարագ է մատուցվել Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի ձեռամբ, որից հետո կատարվել է  նաև մանուկների օրհնության կարգ։

Պատարագին ներկա հավատացյալներին բաժանվել է նաև ուռենու օրհնված ճյուղեր, որոնք կաթոլիկ եկեղեցու  հետևորդները որպես օրվա խորհուրդ ու բնության զարթոնքի խորհրդանիշ իրենց հետ տուն են տարել։

Գյուղի 18-րդ դարի եկեղեցու բակում հյուրերին ու համագյուղացիներին դպրոցի աշակերտները ներկայացրել են «Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ» բեմադրությունը, որին հաջորդել են ազգագրական երգն ու պարը։

Եկեղեցու բակում տեղադրված էր նաև մրգերով, գունավոր ժապավեններով զարդարված խորհրդանշական ծառը, որի շուրջ էլ տեղի է ունեցել բուն տոնախմբությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

BACK_TO_TOP