Հայուհու լուսանկարն աշխարհի լավագույններից մեկն է ճանաչվել. World Press Photo – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+11.09 oC

Հայուհու լուսանկարն աշխարհի լավագույններից մեկն է ճանաչվել. World Press Photo

15:17 12.04.2019

Ամստերդամում անցկացվել է միջազգային World Press Photo ֆոտոմրցույթը, հաղորդում է Rusarminfo-ն:

«Ժամանակակից  աշխարհի հիմնախնդիրները» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռուսաստանաբնակ Դիանա Մարկոսյանի աշխատանքը:

Մարկոսյանի լուսանկարը կոչվում է «Կուբանիտա»: Նկարում պատկերված է Պուրա անունով աղջկա 15-ամյա հոբելյանի տոնակատարությունը. աղջիկը 1950-ականների վարդագույն կաբրիոլետով շրջում է Կուբայի մայրաքաղաք Հավանայի փողոցներով` տեղացիներով շրջապատված:

Դիանա Մարկոսյանը պրոֆեսիոնալ լուսանկարչուհի է, Կոլումբիայի համալսարանի շրջանավարտ: 2014-ի հոկտեմբերին նա այցելել է Հայաստան, որտեղ ստեղծել է Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածներին նվիրված ֆոտոշարք:

Տարվա լուսանկար է ճանաչվել ամերիկացի լուսանկարիչ Ջոն Մուռի լուսանկարը, որտեղ պատկերված է լացող աղջնակն այն պահին, երբ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին նրա մորը խուզարկում ու ձերբակալում են:

Ֆոտոմրցույթի հաղթողները 25 երկրներից 43 լուսանկարիչներ են: 2019-ին ֆոտոմրցույթին մասնակցել է 79 հազար լուսանկար և 4,7 հազար լուսանկարիչ, որոնք ներկայացրել են 129 պետություններ:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

09:00 18.04.2025

Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» 33-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլին» միացել է 2018 թվականի սկզբին՝ «Սաութհեմփթոնից»։ Այդ ընթացքում նա անցկացրել է 314 հանդիպում և դարձել 27 գոլի հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Վիրջիլը մասնակցել է «Լիվերպուլի» 44 […] ...

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

08:55 18.04.2025

Մակրոնը խոստացել է կրկնապատկել ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո հայտարարել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերն ակտիվացնելու ծրագրերի մասին։ «Մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։ Դաշնակիցների համատեղ գործողությունները կարևոր են»,- գրել է Մակրոնը X-ում։ Այցի ընթացքում Ռուբիոն և Ուիթքոֆը զրուցել […] ...

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

08:45 18.04.2025

Թրամփը նշել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա սպասվում է սեպտեմբերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերին։ «Ես հրավիրված եմ թագավորը Չարլզ III-ի և երկրի կողմից։ Նրանք պատրաստվում են կազմակերպել երկրորդ այցը»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Նախագահը հավելել է, որ ինքը մեծ հարգանք է տածում թագավորական ընտանիքի նկատմամբ, և որ իր համար այդ այցը մեծ պատիվ […] ...

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

08:35 18.04.2025

Ովքե՞ր են ՉԼ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անունները: Լավագույնի կոչման համար կպայքարեն Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին: Նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը: ...

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP