12:23 12.04.2019
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին:
Ըստ Սաֆարյանի՝ ելույթն արժի բաժանել երեք հատվածի՝ ինչ է իրենից ներկայացնում Հայաստանը, Հայաստան-ԵԽ հարաբերություններ, ինչպես է աշխարհի ու սեփական ապագային նայում Հայաստանը, և որոնք են այն ուղենիշները, որոնցով շարժվելու է Հայաստանը:
SHANTNEWS.am-ի այն հարցին, թե կիսու՞մ է արդյոք այն պնդումները, որ վարչապետի ելույթը կարող էր ավելի կոշտ լինել, Ստյոպա Սաֆարյանն այսպես է արձագանքել.
«Կար խնդիր հաստատելու հավատարմությունը և կար խնդիր հաստատելու ԵԽ հաստատակամությունը միասնական օրակարգով առաջ շարժվելու և Հայաստանը ժողովրդավարացնելու: Էս խնդիրը լուծելու համար այնտեղ պետք չեն ո՛չ հիստերիաներ, ո՛չ թատերական ներկայացումներ, ո՛չ մենամարտեր: Ես այդպիսի ելույթներ չէի սպասում նաև նախկին իշխանությունների կողմից: Միգուցե կան զգացողությունների սիրահարներ, բայց պետք է ասել, որ Եվրոպան այն վայրը չէ, որտեղ պիտի բավարարվեն մեր սուր զգացողությունները», – ասել է Սաֆարյանը՝ հավելելով,ո ր ԵԽԽՎ-ում խիզախելու, ագրեսիվ պահելու անհրաժեշտություն չկար:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրենի համոզմամբ՝ ելույթն հասցեական էր և այն, ինչի մասին պետք է ասվեր, ասվել է.
«Ինչո՞ւ են կանչել Նիկոլ Փաշինյանին, կամ, ընդհանրապես, ինչու՞ են կանչում բոլորին, որպեսզի հասկանան, թե որպես ղեկավարներ, որքանով են հավատարիմ ԵԽ առջև ստանձնած պարտավորություններին և ինչ են պատրաստվում անել այդ պարտավորությունները կատարելու առումով: Ես որևէ խնդիր չեմ տեսնում այդ ելույթում, իհարկե, կարելի է տարբեր ելույթներ ունենալ, բայց, միանշանակ, այդ ելույթի մեխն այն էր, թե որտեղ է հասել Հայաստանը ժողովրդավարացման գործընթացում: Ինչ է անում թավշյա հեղափոխությունց հետո, և որտեղ է լինելու ԵԽ-ի աջակցության կարիքը: Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, բոլոր ուղերձներն հղեց՝ որ չափազանց բարձր են գնահատում ԵԽ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործում, դա արեց, նույնիսկ, սեփական պատումն առաջին պլան բերելով, սեփական քաղաքական հետագիծը առաջին պլան բերելով: Երկրորդ՝ ասաց, որ ոչ միայն Հայաստանն, այլ անգամ Արցախը կարիքն ունեն ԵԽ աջակցության, ժողովրդավարացման գործում, և վերահաստատեց Հայաստանի ու իր հանձնառություններն` ունենալու այդ չափանիշներին համապատասխանող պետություն», – հավելել է Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ ադրբեջանցի պատվիրակների արձագանքը սպասվածի չափ սուր չէր, իսկ հարցեր նրանց կողմից շատ չուղղվեցին.
«Ես կարծում եմ՝ շատ խելոք են վարվել: Ելույթը շատ խաղաղասիրական էր, որևէ ագրեսիվություն չուներ, էդ ագրեսիվության բացակայության օրապատկերին Ադրբեջանի պատգամավորներն ուղղակի խայտառակ կանեին սեփական երկիրն ու իրենց: Այդ ֆոնին նրանք ամենևին չէին նայվելու»,- ասել է Սաֆարյանը:
11:36 11.04.2025
Ամառային դպրոց ԲուխարեստումՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 2025 թվականի հուլիսի 7-12-ը կազմակերպում է միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ ամառային դպրոց: Այն նախատեսված է 20-28 տարեկան ֆրանսախոս երիտասարդների համար: Անհրաժեշտ պահանջներն են՝ լինել ուսանող կամ ունենալ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, լրագրություն, իրավաբանություն, օտար լեզուներ մասնագիտությունների ավարտական դիպլոմ, տիրապետել ֆրանսերենի (առնվազն B2 մակարդակ): Հրավիրող կողմը հոգում է ճանապարհածախսը, ճամփորդական ապահովագրությունը և […] ...
11:32 11.04.2025
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ․ Նազելի ԲաղդասարյանՀայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […] ...
11:20 11.04.2025
Հաղթեց միայն «Բուդյո-Գլիմտը»․ Կայացել են ՈՒԵՖԱ-ի ԵԼ քառորդ եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում կայացել են քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2-2 հաշիվն է գրանցել ֆրանսիական «Լիոնի» հետ: « Լոնդոնի «Տոտենհեմը» տանը 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ, Բիլբաոյի «Աթլետիկն» էլ հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել 10 ֆուտբոլիստով մնացած «Ռեյնջերսի» դիմադրությունը` 0-0: Իսկ նորվեգական «Բուդյո-Գլիմտը» տանը 2-0 հաշվով հաղթել է Հռոմի «Լացիոյին»: Պատասխան խաղերը […] ...
11:12 11.04.2025
Կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: Ի մասնավորի՝ պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […] ...
11:04 11.04.2025
Իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրըՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում […] ...
10:55 11.04.2025
Մբապեն իմ լավ ընկերն է, մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու ՊՍԺ-ի նախկին առաջատար Ռոնալդինյոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի մասին, գրում է L’Équipe-ը: «Մբապեն իմ լավ ընկերն է: Շատ ուրախ եմ, որ նա տեղափոխվել է Իսպանիա: Փարիզից հետո մեր ճանապարհները գրեթե նույն կերպ են ընթանում, բացառությամբ ակումբներից: Հիմա նա պատմական ակումբում է, որը պետք է նրան օգնի զարգանալ և մեծ […] ...