Առաջին դասարանցիների ընդունելությունն այս տարի մայրաքաղաքում կլինի էլեկտրոնային գրանցմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Առաջին դասարանցիների ընդունելությունն այս տարի մայրաքաղաքում կլինի էլեկտրոնային գրանցմամբ

22:43 11.04.2019

Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ փոփոխության է ենթարկվել առաջին դասարանցիների ընդունելության կարգը: Երևանում այս  տարի առաջին դասարանցիների գրանցումն ու դասարանների բաշխվածությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով:

«Ունենք դպրոցներ, որոնք գերծանրաբեռնված են և այս կամ այն  պատճառներով հիմնականում աշակերտների ընդունելություն չեն կատարում, կամ կատարում են իրենց հարազատ-բարեկամ ձևով: Բոլոր նեգատիվ երևույթները վերացնելու համար կանցնենք գրանցման էլեկտրոնային համակարգին, որն արդեն պատրաստ է ներդրման»,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Հանրակրթության վարչության պետը նաև շեշտել է, որ այս մոտեցմամբ ու պատահական ընտրության ձևաչափով վերջ կդրվի նաև նախընտրելի մանկավարժի մոտ երեխային տեղավորելու կարծրատիպին, իսկ անդրադառնալով սեպտեմբերից համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագրին՝ Աշոտ Արշակյանը նշել է, որ անհանգստության կարիք չկա, բոլոր երեխաները պետության համար հավասար են, ու նրանք պետք է կրթություն ստանան հավասար պայմաններում, իսկ հանրակրթական դպրոցների  մանկավարժներին այս հարցում կօգնեն աջակցման կենտրոնների մասնագետները:

«Ներկայիս հատուկ դպրոցների լավագույն մասնագետներն իրենց աշխատանքը կշարունակեն վերակազմավորված աջակցման կենտրոններում և քարտեզագրված աջակցություն կցուցաբերեն այն դպրոցներին, որտեղ կլինեն ներառական կրթություն ստացող երեխաներ»,- պարզաբանել է Աշոտ Արշակյանը։

Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում հարմարությունների բացակայությանը՝ հանրակրթության վարչության պետը նշել է, որ թեքահարթակների մասով բոլոր դպրոցներին արդեն հրահանգ է տրված, և այս հարցը մինչև սեպտեմբեր կլուծվի, իսկ հագեցվածության մնացած խնդիրը կլուծենք աստիճանաբար՝ ըստ այդ դպրոցում սովորող ներառական ծրագրում ընդգրկված երեխայի պահանջների:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

08:50 25.11.2024

Արգենտինան հայտարարել է Ուրուգվայի ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

Արգենտինայի կառավարությունը պատրաստ է համագործակցել Ուրուգվայի ընտրված նախագահ Յամանդու Օրսիի հետ։ Այս մասին հայտարարել է հարավամերիկյան երկրի արտաքին գործերի նախարարությունը։ «Արգենտինան շնորհավորում է Ուրուգվայի ժողովրդին օրինակելի քվեարկության օրվա կապակցությամբ և ողջունում է ընտրված նախագահ Յամանդա Օրսիին։ Մենք վերահաստատում ենք Ուրուգվայի հետ համատեղ աշխատելու մեր հանձնառությունը երկու երկրների բարօրության համար համատեղ օրակարգն ամրապնդելու համար»,-ասվում է գործակալությյան […] ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

08:40 25.11.2024

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:   ...

BACK_TO_TOP