22:57 11.04.2019
«Մենք հնարավորություն տվեցինք, համատեղ որոշման եկանք կառավարության հետ այն մասին, որ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք, կարող են գումար մուծել և ազատվել քրեական հետապնդումից»,- խոսելով ԱԺ -ում վերջերս ընդունված այն օրինագծի մասին, որը թույլ է տալիս 27 տարին լրացած և զինծառայությունից խուսափած մարդկանց գումար վճարել և վերադառնալ հայրենիք՝ ասել է ԱԺ պատգամաոր Քրիստինե Պողոսյանը:
« Հիմա, փաստացի, զինկոմիսարիատը և զինդատախազությունը խոչընդոտում են մարդկանց վերադարձին, մասնավորապես, ես և Նիկոլայ Բաղդասարյանը պատրաստակամություն հայտնեցինք օգնել քաղաքացիներին, հանդիսանալ միջնորդ, եթե կան մարդիկ և չգիտեն ինչպես անել, ընթացակարգերն օգնել, և օրենքի ընդունման հաջորդ օրը հանդիպեցինք զինդատախազին, եկանք պայմանավորվածության, որ արտերկրում գտնվող քաղաքացին այստեղ գտնվող բարեկամին կամ ցանկացած մարդու կարող է ուղարկել լիազորագիր, որ վերջինս մուծում կատարի և քրեական հետապնդումը վերանա, ահա այդ լիազորագիրը պարտադիր չէ, որ ունենա նոտարական վավերացում: Հիմա, փաստացի, մարդիկ գրում են ինձ, որ միջնորդներն ինչ-որ շահ ունեն: Անձամբ ինձ 15-17 մարդ է դիմել, և ես ուղղորդել եմ նրանց՝ Հայաստան վերադառնալու համար»,- ասել է պատգամավորը:
08:48 29.11.2024
Իռլանդիայում արտահերթ համընդհանուր ընտրություններ են անցկացվելու08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը08:40 29.11.2024
Al Jazeera. հինգ պաղեստինցի է զոհվել Գազայի կենտրոնում իսրայելական հարվածների հետևանքովԳազայի հատվածի կենտրոնում գտնվող Նուսեյրաթ պաղեստինյան փախստականների ճամբարի վրա Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել Գազա քաղաքում բնակելի շենքերի գնդակոծության ժամանակ չորս մարդու, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ երեխայի մահվան, Դեյր էլ-քաղաքին ավիահարվածի հետևանքով ութ պաղեստինցիների վիրավորվելու մասին։ ...
08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալըԹայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...
08:20 29.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:15 29.11.2024
Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...
08:10 29.11.2024
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներինՎրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...
08:00 29.11.2024
Հրդեհ Գեղանիստ գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...