Շիրակի մարզում հանցագործությունների թիվն աճել է. Ոստիկանությունը վիճակագրություն է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

Շիրակի մարզում հանցագործությունների թիվն աճել է. Ոստիկանությունը վիճակագրություն է ներկայացրել

22:29 11.04.2019

Ինչպիսին է օպերատիվ իրավիճակը Շիրակի մարզում, և ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակն ինչպես բարձրացնել: Այս հարցերն են այսօր մարզպետարանում քննարկել ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ճանապարհային ոստիկանության պատասխանատուները: Այսօր նաև այս տարվա առաջին եռամսյակում արձանագրված հանցագործությունների վիճակագրությունն են ներկայացրել: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանցագործությունների դեպքերը Շիրակի մարզում ավելացել  են:

«2019 թվականի առաջին եռամսյակում ունենք գրանցված 393 հանցագործության դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փոխարեն: Ունենք 111 հանցագործության աճ: Այդ աճը պայմանավորված է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ: Պաշտոնեական դիրքի չարաշահման 3 դեպք է 2018-ին գրանցվել, այս տարի՝ 8-ը: Այս տարի ունեցել ենք կաշառք տալու և ստանալու 38 դեպք, իսկ անցած տարի այդ բնույթի հանցագործությունները 0-են, չեն եղել»,- ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը:

Ոստիկանները ներկայացրել են, որ մարզում ոստիկանական կադրերը չեն բավականացնում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու համար: Դրան գումարվում է նաև համապատասխան ճանապարհային նշանների և գծանշումների բացակայությունը:

«Ընդհանուր Շիրակի մարզը սպասարկում է 44 ճանապարհային ոստիկան՝ հրամանատարի գլխավորությամբ: Ունենք կադրերի խնդիր և քաղաքացիներն էլ պետք է մեզ օգնեն: Մենք ի զորու չենք ամեն խաչմերուկին, ամեն փողոցի վրա կանգնեցնել մեկ կարգախումբ»,- նշել է ՃՈ 2-րդ սպայական վաշտի  հրամանատար Վաչե Մալաքյանը:

 

Գյումրիում այժմ գծանշումներ, որպես այդպիսին, չկան: Բոլոր կենտրոնական փողոցներում հիմնանորոգման աշխատանքներ են: Ճանապարհային գծանշումների և կահավորման պարտականությունը Գյումրու քաղաքապետարանինն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

22:38 27.11.2024

Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Ուրախ էինք հյուրընկալել Լեհաստանի նախագահին և առաջին տիկնոջը» ...

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

22:32 27.11.2024

ՊՍԺ-ին և Էնրիկեին քննադատել են ռուս դարպասապահի համար

Ճանաչված ֆրանսիացի լրագրող Դանիել Ռիոլոն քննադատել է ՊՍԺ-ի մարզչական շտաբին՝ Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ հանդիպմանը Մատվեյ Սաֆոնովին դաշտ դուրս բերելու համար։ Ռուս դարպասապահի սխալի հետևանքով խփվել էր հանդիպման միակ գոլը և փարիզցիները պարտվել էին։ «Սեյվերը, որ կատարում է Սաֆոնովը, Դոնարուման կատարում է յուրաքանչյուր խաղում։ Խնդիրը նույնիսկ ռուսի սխալը չէ, այլ այն, թե ինչու՞ ընդհանրապես խայտառակվել […] ...

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

22:24 27.11.2024

Սոֆիայի լոգիստիկ կենտրոնի ծանրոցներում պայթուցիկներ են հայտնաբերվել

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում փոստատար ընկերության լոգիստիկ կենտրոնում պայթուցիկներ են հայտնաբերվել, հաղորդում է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (BNT)՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել ռենտգենյան սարքի միջոցով բեռնափոխադրումների սովորական զննման ժամանակ։ Ինչպես հայտնում են BNT-ի աղբյուրները, ռենտգենն արձագանքել է երկու փաթեթի, որոնք անմիջապես մեկուսացվել են անվտանգ գոտում։ Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանություն, հրշեջ […] ...

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

22:16 27.11.2024

Իսրայելը կբողոքարկի Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման որոշումները

Իսրայելը կփորձի բողոքարկել վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի դեմ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալության հրամանագրերը, հայտնել են վարչապետի գրասենյակից։ «Այսօր Իսրայելը ՄՔԴ որոշումը բողոքարկելու մտադրության մասին հայտարարություն է ներկայացրել: Այդ կապակցությամբ Իսրայելը պահանջում է ժամանակավորապես կասեցնել ձերբակալության հրամանագրերի կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Իսրայելը անօրինական է համարում Նեթանյահուի և Գալանտի նկատմամբ […] ...

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

22:08 27.11.2024

“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և դեսպան Տիգրան Մկրտչյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Սերգեյ Փարաջանով» թանգարանի, «Մարտին Սկորսեզե», «Միխալիս Կակոյանիս» հիմնադրամի և Հույն ռեժիսորների ընկերակցության (Greek Directors Guild (GDG) մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին և 4-ին Աթենքում կազմակերպվում են «Փարաջանովյան օրեր»: Դեկտեմբերի 3-ին Հունաստանում կցուցադրվեն երկու կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր՝ մեկը Փարաջանովի հեղինակած […] ...

SHANTNEWS

22:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP