15:48 11.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԵԽԽՎ-ում հարց ուղղվեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին:
«Իմ միակ և ամենավստահելի պատասխանն է՝ ես անձամբ կոռուպցիայի մեջ պետք է չներքաշվեմ: Ինձ համար չկա ավելի հուսալի գործիք՝ կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու գործին նվիրված լինելու համար: Շատ կարևոր է, որ մարդիկ տեսնեն դա, հավատան դրան: Ես չեմ հավատում, որ կա մի վարչապետ կամ կառավարություն, որ կանգնում ու ասում է՝ կամաց-կամաց մտադիր եմ ներգրավվել կոռուպցիայի մեջ: Բոլորն էլ ասում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, այստեղ կարևոր է դառնում իշխանության ու կառավարության խոսքի վստահելիությունը: Ես միշտ ընդգծում եմ՝ երկրի ղեկավարի կարգավիճակում իմ գտնվելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը»,- ասաց նա:
Փաշինյանն ընդգծեց՝ կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր նախապայմանը դա է: ՀՀ վարչապետն ասաց, որ բոլորի համար հասկանալի է, թե կոռուպցիան, որ շատ երկար տարիներ ՀՀ-ում իշխել է, ինչպիսի լծակներ, ֆինանսական միջոցներ ունի, ինչպես կարող է հակադարձել, եթե դրա դեմ պայքարը լինի մի միջավայրում, որտեղ չկա վստահություն կառավարության և հանրության միջև:
«Հետևաբար առաջինը ես, իմ ընտանիքը, հարազատներս պետք է լինենք առանձնահատուկ ուշադրության ներքո: Կարևոր եմ համարում թափանցիկության ինստիտուտը, որ չեմ ասի, թե 100 տոկոսով կայացել է, բայց մեծ քայլերով գնում է առաջ: Ասեմ, որ 10 օր առաջ քրեական գործ է հարուցվել իմ մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ: Չեմ ուզում նաև նրա անմեղության կանխավարկածը խախտել, բայց փաստ է, որ այս գործը կքննվի օրինականության ու օբյեկտիվության պայմաններում, և փաստ է, որ այդ ճանապարհին ենք»,- նշեց վարչապետը:
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...
13:44 11.04.2025
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. ԲարբոսաՊորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...
13:36 11.04.2025
Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%Ի պատասխան ամերիկյան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...
13:29 11.04.2025
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հաստատվել է արտաքին սահմանների շուրջ համագործակցության ծրագիրըԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Մանիլովը՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ «Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը […] ...
13:20 11.04.2025
Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ կինոստուդիա է հիմնելՍաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և բրիտանացի ռեժիսոր Մեթյու Վոնը ստեղծել են UR-Marv համատեղ անկախ կինոստուդիա։ Այս մասին Ռոնալդուն հայտնել է X-ի սոցիալական ցանցում։ «Սա հետաքրքիր նախաձեռնություն է ինձ համար, քանի որ ես անհամբեր սպասում եմ բիզնեսում նոր մեկնարկների»,- ասել է Ռոնալդուն: «Կրիշտիանուն ֆուտբոլային խաղադաշտում ստեղծում է պատմություններ, որոնք ես երբեք […] ...
13:11 11.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-11-ըԲացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և […] ...