00:46 11.04.2019
Ալբանիայում շարունակվում են հատուկ գործողությունները՝ Austrian Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը թալանած հանցագործներին գտնելու համար: Այդ մասին հաղորդում է Европейская правда ուկրաինական պարբերականը:
Հիշեցնենք, որ զինված մարդիկ ինքնաթիռի վրա հարձակվել են ապրիլի 9-ին՝ տեղի ժամանակով 15:00-ի սահմաններում: Սկզբում հաղորդվում էր, որ գողոնը կազմել է 2.5 մլն եվրո:
Ենթադրում են, որ հանցախումբը տեղյակ է եղել Վիեննա թռիչքից առաջ ինքնաթիռում տեղադրված ուղեբեռի մասին: Այդ ինքնաթիռով Ալբանիայում աշխատող օտարերկրյա բանկերը տարադրամն ուղարկում էին Վիեննա, քանի որ Ալբանիայի կենտրոնական բանկն այն չի ընդունում: Կողոպտիչները՝ 3 հոգի, անվտանգության աշխատակիցներին ստիպել էին բացել ինքնաթիռի բեռնախցիկի դռները, ապա կանխիկ գումարի մեծ մասը տեղավորել իրենց մեքենայում: Կողոպուտը տևել էր 3-4 րոպե:
Օդանավակայանից հեռանալիս ոստիկանները կրակել են նրանց ուղղությամբ: Փոխհրաձգություն է սկսվել, որի հետևանքով կողոպտիչներից մեկը զոհվել է: Ոստիկանությունը պարզել է սպանվածի ինքնությունը՝ Ադմիր Մուրատայ: Ալբանիայի փոխվարչապետը հայտարարել է, որ ոստիկանությունը կարողացել է չեզոքացնել հանցախմբի առաջնորդին, իսկ մյուս երկուսի ինքնությունն արդեն պարզված է, և նրանք հետախուզման մեջ են:
Ոստիկանությունը գտել է նաև կողոպտիչների մեքենան՝ այրված վիճակում: Ականատեսներից մեկն ասել է, որ նրանք փախուստը շարունակել են հեծանիվներով:
Ի դեպ, վերջին 3 տարվա ընթացքում Տիրանայի օդանավակայանում սա թվով 3-րդ այսպիսի գողությունն է: 2016թ․-ին գողացել էին մոտ 1 մլն եվրո, իսկ 2017թ․-ի փետրվարին՝ 3․2 մլն եվրո: Այդ գումարի մի մասը ոստիկանությանը հաջողվել էր գտնել:
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...