19:29 10.04.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց՝ ատելության հռետորաբանությունը մեծ թվով խտրականությունների, քսենոֆոբիայի ու ռասիզմի է հանգեցնում: Վարդանյանը, մասնավորապես, նշեց.
«Հարգարժան տիկին Նախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Ատելության վերբալ դրսևորումը՝ «ատելության խոսքը» անհանդուրժողականության, խտրականության, մարդատյացության և ռասիզմի վրա հիմնված հանցագործությունների հսկայական շարանի հիմնապատճառն է: Դրա գոյությունը վտանգում է ժողովրդավարական հասարակության կայացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայության երաշխավորումը:
Ատելության խոսքն առանձնակի վտանգավոր է, երբ նախահիմք է ծառայում ցեղասպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների նախապատրաստման և իրագործման համար: Այն միտված է որոշակի թիրախավորված մարդկային խմբերին նվաստացնելուն, խարանելուն, դեգրադացնելուն, դեմոնիզացնելուն և, որպես արդյունք, ապամարդկայնացմանը՝ պարարտ հող ստեղծելով այդ զանգվածային ոճրագործությունները կատարելու համար: Պատահական չէ, որ բոլոր ցեղասպանությունների պարագայում «ատելության խոսքը» օգտագործվել է որպես կատերալիզատոր` այդ հանցանքների կատարումը խթանելու համար: Օսմանյան կայսրության կողմից իրագործած Հայոց ցեղասպանության ժամանակ յուրաքանչյուր հային «օտար» և «դավաճան» պիտակավորելը, ողջակիզման ընթացքում ծայրահեղ հակասեմիթական թերթեր հրապարակելը, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում ռադիոհեռարձակումները՝ ցեղասպան քարոզչամեքենայի հիմնասյուներն են եղել:
Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցը, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Ռուանդայի միջազգային քրեական դատարանը բազմաթիվ դատավճիռներում ճանաչել է ատելության խոսքի և ցեղասպանության հրահրման միջեւ պատճառահետևանքային կապը: Այնուամենայնիվ, չափազանց մտահոգիչ է այն, որ նույնիսկ այսօր՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո, Նյուրնբերգյան դատավարությունից ավելի քան 70 տարի անց մենք դեռ բախվում ենք հայատյացության, հակասեմիտիզմի և այլատյացության այլ դրսևորումներին Եվրոպայում:
Կարող է անհավատալի թվալ, բայց նույնիսկ այսօր Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում առկա են որոշ առաջնորդներ, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնք իրենց ամենօրյա օրակարգում վիրավորական ձևակերպումների և խտրական պիտակների օգտագործմամբ շարունակում են տարածել ատելություն` նպատակ հետապնդելով բաժանել իրենց հասարակությունները «յուրայինների» և «այլոց», ցանկալի և անցանկալի մարդկային խմբերի: Ցավոք, ատելության խոսքը լայնորեն և անամոթաբար օգտագործվում է քաղաքականության մեջ, որպես ընտրական գործիք, կեղծ թշնամու կերպարի ստեղծման և դժգոհ ընտրազանգվածին գրավելու համար:
Ատելության խոսքի աստիճանն առավել մտահոգիչ է դառնում թվային դարաշրջանում, երբ սոցիալական մեդիան կարող է աննախադեպ հետևանքների հանգեցնել:
Հետևաբար, մարդու իրավունքների պաշտպանությանն նպատակաուղղված բոլոր հասարակությունների համար հրամայական է դառնում ուժերի միավորումը՝ ընդդեմ մարդկանց մեջ առավել բացասական դրսևորումները բացահայտող այս չարիքի և հանուն ավելի լավ ապագայի:
Կոչ եմ անում Եվրախորհրդի բոլոր անդամ պետություններին և վերջիններիս խորհրդարաններին՝ միասնական ճակատ ձևավորել՝ կանխարգելելու և դատապարտելու ատելության խոսքի բոլոր դրսևորումները, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ և համաչափ բոլոր հնարավոր միջոցներով վերածել Եվրոպան ատելության խոսքից ազատ տարածաշրջանի:
Ուստի, եկեք սկսենք այս վեհաժողովից և օրինակ ծառայենք այլոց համար»:
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...
13:44 11.04.2025
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. ԲարբոսաՊորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...