18:55 10.04.2019
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը «Քաղաքական ղեկավարների դերը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» թեմայով քննարկման ժամանակ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կոնֆլիկտային գոտիներում լուրջ մարտահրավերներ կան: Նա խոսեց ռազմական հռետորաբանության մասին, որ նպաստում է ատելության աճին:
«Հարգելի գործընկեր, Արդի աշխարհի այլատյացության միջավայրում հրամայական է դառնում որոշակի մեխանիզմների մշակումը այս երևույթի դեմ պայքարի մշակման համար: Այլատյացության բոլոր տեսակները փոխկապակցված են: Այս համատեքստում ես կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել ատելության քարոզին հակամարտության գոտիներում: Սա առանձնահատում ակներև է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Հակամարտության տարածքներում պատերազմական հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ ուղղված էթնիկ խմբերին խոչընդոտում են բանակցային գործընթացին:
«Ի սկզբանե էր բառը»՝ Աստվածաշնչյան այս մեջբերումը հիանալի կերպով ամփոփում է այն վտանգները, որ ատելության խոսքը կարող է ունենալ: Ատելության խոսքը սպանում է, գործընկերներ, սպանում է դեբատը, սպանում է փաստարկները, սպանում է քաղաքականությունը, և եթե այն չկախնվի, սպանում է իրական մարդկանց: Մենք կոչ ենք անում խորհրդարանականներին ստեղծել արդյունավետ մեխանիզմներ, որոնք մշտադիրարկում կիրականացնեն ատելության խոսքի հանդեպ և հանդես կգան համապատասխան զեկույցներով: Այս առթիվ, ես կցանականամ Ձեզ պատմել այն քննարկումներ մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանում՝ հանրային խոսքում ԼՂ հակամարտության համատեքստում: Հայաստանի վարչապետը, ում դուք կլսեք վաղը, մի քանի արժանահիշատակ հայտարարություններ է արել: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հակամարտության լուծումը պետք է հասկանալի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար: Նա նաև խոսել է ժողովուրդների հետ փոխադարձաբար խոսելու անհրաժեշտությունից: Սա շատ կարևոր քայլ է մեր տարածաշրջանում, որտեղ կան էթնիկ լարվածության բազմաթիվ դեպքեր: Թեև դեռևս չենք տեսել համարժեք քայլեր հարևան Ադրբեջանից, որտեղ շարունակվում է ռազմական հռետորաբանությունը, մենք հույս ունենք, որ ի վերջո, դա կփոխվի Ադրբեջանում, քանի որ խաղաղության կառուցումը պետք է ընթանա զուգահեռաբար»:
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...
13:44 11.04.2025
Ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից. ԲարբոսաՊորտուգալացի հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլո Բարբոսան խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ Բարբոսայի խոսքերով՝ ամռանը Սպերցյանը բազմաթիվ առաջարկներ կունենա Եվրոպայից։ «Կարծում եմ, որ առաջիկա ամռանը Սպերցյանի համար մեծ հնարավորություններ կլինեն Եվրոպա գնալու։ Գաղտնիք չէ, որ նման մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստին հետևում են եվրոպացի սկաուտները։ Հնարավոր է, որ Սպերցյանն այս […] ...
13:36 11.04.2025
Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերը մինչև 125%Ի պատասխան ամերիկյան վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացնում է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը 84%-ից մինչև 125%։ Այս մասին հայտնում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային կոմիտեն։ Ինչպես նշվում է տարածված հայտարարության մեջ, չինական ապրանքների վրա Վաշինգտոնի չափազանց բարձր մաքսատուրքերը «միջազգային առևտրի և տնտեսական կանոնների, հիմնական տնտեսական օրենքների և ողջախոհության լուրջ խախտում են, ահաբեկման և […] ...