Կառավարությունը դեմ է, որ ոստիկանությունը նույնպես գաղտնալսելու իրավասություն ունենա․ նախագիծը գործադիրի օրակարգում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Կառավարությունը դեմ է, որ ոստիկանությունը նույնպես գաղտնալսելու իրավասություն ունենա․ նախագիծը գործադիրի օրակարգում է

17:20 10.04.2019

Ազգային ժողովի պատգամավորներից Արմեն Խաչատրյանը (նախկինում՝ ՃՈ պետի տեղակալ) օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է ԱԱԾ-ից բացի, մարդկանց գաղտնալսելու հնարավորություն տալ նաև ոստիկանությանը։

Նրա ներկայացրած նախագծի հիմնավորումների մեջ մասնավորապես ասվում է, որ գաղտնալսում (նախագծում շրջանառվող տերմինով՝ հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ՀԽՎ) ներկայում կարող է իրականացնել միայն ԱԱԾ կազմում գործող մարմինը, և երբ ոստիկանությանը անհրաժեշտ է լինում գաղտնալսել որևէ խոսակցություն, նրանք ստիպված են լինում դիմել ԱԱԾ միջնորդությանը։

«… Քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանությանը վերապահված է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք, որոնց անհետաձգելիությունից (հարմարադեպությունից) ու օպերատիվությունից շատ հաճախ կախված է հանցագործության բացահայտման հնարավորությունը»,- ասվում է հիմնավորման մեջ։

Նախագծի համաձայն՝ եթե ոստիկանությանը նույնպես տրվի այդպիսի հնարավորություն, ապա «կխնայվի ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստա­նալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը»:

Նախագիծը ներկայացվել է կառավարության հավանությանը, սակայն չի արժանացել դրան։ Գործադիրի վաղվա նիստի օրակարգի փաստաթղթերից պարզ է դառնում, որ կառավարությունը դեմ է հանդես գալու այս փոփոխությանը՝ մի քանի հիմնավորումով։ Մասնավորապես նշվում է, որ գաղտնալսումները միայն մեկ մարմնի վստահելը «ուղղված է ՀԽՎ իրականացնելիս հնարավոր չարաշահումներից, բացահայտումներից խուսափելուն` հաշվի առնելով, որ միջոցառման իրականացմամբ սահ­մա­նա­փակվում է անձի սահմանադրական կարևորագույն իրավունքներից մեկը՝ հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը»։

Մերժման հիմնավորումներից ևս մեկը վերաբերում է ֆինանսական ծախսերին։ Կառավարության եզրակացության համաձայն՝ ԱԱԾ-ն գաղտնալսումներն իրականացնում է հեռահաղորդակցության օպերատորի հաշվին գնված ու նրա մոտ տեղադրված սարքավորումների միջոցով, իսկ ոստիկանությանը նման հնարավորություն տալը կնշանակի նույնպիսի սարքավորումների երկրորդ համալիրի գնումը, ինչը «կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման, որի չափը հնարավոր չէ կանխատեսել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված»։

Մի քանի այլ հիմնավորումների ներկայացումից հետո կառավարության եզրակացության մեջ առաջարկվում է գործող օրենքի դրույթները թողնել անփոփոխ, այսինքն՝ ոստիկանությանը մարդկանց գաղտնալսելու առանձին հնարավորություն թույլ չտալ։ Սա էլ նշանակում է, որ կառավարության դիրքորոշման համաձայն՝ ոստիկանությունը շարունակելու է մարդկանց գաղտնալսելու պահանջ ունենալիս դիմել ԱԱԾ-ին ու նրանից ստանալ գաղտնալսման արդյունքները։

Կառավարության այս որոշումն ուղարկվելու է ԱԺ, որտեղ օրենքի նախագծի հետ քննարկվելու է նախ խորհրդարանի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

BACK_TO_TOP