23:49 09.04.2019
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ֆոնդը համալրվել է յոթ նոր ցուցանմուշներով։ Ռեստավրացվել և թանգարանի ցուցասրահ են վերադարձվել Վարպետի կոստյումը, մակինդոժը ՝ ջրակայուն վերարկուն, փողկապը և գլխարկը։
«Շատ պատասխանատու աշխատանք էր և այստեղ կիրառվել է վերականգնման թաղիքով չոր տեխնիկայի մեթոդը, հագուստի մաշված հատվածները վերականգնվել են, և արդեն թանգարանի այցելուները կարող են տեսնել մեր աշխատանքի արդյունքը»,- Վարպետի հագուստները ներկայացնելով՝ ասել է ռեստավրատոր Լուսինե Մխիթարյանը:
Ներկայացվել են նաև Իսահակյանի անձնական արխիվից այն լուսանկարները, որոնցում Իսահակյանն այն հանդերձանքով է, որոնք այսօր համալրեցին ցուցանմուշների ֆոնդը: «Նկարներ կան,որոնք թվագրվում են 1953-1956 թվականները, և դրանից փաստ է, որ Իսահակյանը կյանքի վերջին տարիներին կրել է հենց այս հագուստները և եղել է այս փողկապով, այս գլխարկով: Մենք ունենք նաև լուսանկար, որտեղ Իսահակյանը Մարիամ Ասլամազյանի հետ է ՝ թվագրված 1953 թվականին, որտեղ երևում է նաև նրա ջրակայուն վերարկուն, որն արդեն ցուցադրվում է թանգարանում»,- լուսանկարները ցուցադրելով՝ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի և երիտասարդական հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:
Իսահակյանի մոր ՝ Ալմաստի վարդ-թանթանայի կրկնօրինակը ևս այսուհետ կլինի թանգարանի նորաբաց լուսանկարչական սրահում։ 62 տարվա պատմության ցուցանմուշները 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի գյումրեցու ապրուստի և կենցաղի լավագույն օրինակն են։«Թանթանան բաղկացած է 70 ծաղիկներից,որոնք հիմնականում բաժանել ենք երկու խմբի ՝ երեքնուկների և զանգակների: Ծաղիկները զույգերով են կազմված, մետաղյա լարերից յուրաքանչյուրի վրա զանգակ է ամրացված: Գործն արված է հայկական ասեղնագործ ժանյակ տեխնիկայով»,- թանթանայի կրկնօրինակման բարդ աշխատանքը այսպես է ներկայացրել վերականգնող վարպետ Իսկուհի Սարգսյանը:
«Գիտելիքը փայլեցնում է, հագուստը՝ քայլեցնում, այսպես էր ասում Վարպետը, և եթե մենք 62 տարի հետ գնանք, ուրեմն կտեսնենք, որ այս հագուստով Իսահակյանը շրջել է փողոցից փողոց,անցել բազմաթիվ տեղերով: Այսօր մենք կյանք ենք տվել այդ հագուստներին. կարծես նորից Վարպետը տուն է վերադարձել»,- ասել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը։Նախատեսվում է նաև վերաբացել այն հին թոնիրը, որը թանգարանի վերանորոգման ժամանակ բանվորները ծածկել են հողով: Այդ թոնրի կողքին է անցել բանաստեղծի մանկությունը: Նախատեսվում է այն վերածել գործող թոնրատան: Իսահակյանի հագուստների ռեստավրացիոն աշխատանքները կատարել են «Տերյան» մշակութային կենտրոնի մասնագետները։
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել20:45 22.11.2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...
20:40 22.11.2024
FourFourTwo-ն կազմել է ՉԼ եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակըFourFourTwo հեղինակավոր պարբերականը կազմել է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչիների լավագույն գոլերի վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Գարեթ Բեյլի շրջադարձ հարվածը «Լիվերպուլի» դեմ 2018 թվականի եզրափակչում: Լավագույն գոլերի հեղինակների տասնյակում ներառվել են. 1.Գարեթ Բեյլ — «Ռեալ Մադրիդ» — «Լիվերպուլ» 2018 թ. 2.Զինեդին Զիդան — «Ռեալ Մադրիդ» — Լևերկուզենի «Բայերի» 2001 թ. 3.Մարիո Մանջուկիչ — «Յուվենտուս» — […] ...
20:28 22.11.2024
Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...
20:13 22.11.2024
3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունիցՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...
20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակերՆոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...