15:56 09.04.2019
Օրեր առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյանը շարունակելու է մնալ կալանքի տակ, քանի որ ազատության մեջ լինելով կարող է խոչընդոտել ճշմարտության բացահայտմանը: Այս դիրքորոշմանն ի պատասխան` ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանն ասել է, որ իրեն հետաքրքիր է, թե քանի տարբեր կարծիք պետք է ունենա պետական մարմնի ղեկավարը։
«Օրինակ` այսօր քննիչը այստեղ է, և նա պնդելու է այն տեսակետը, որ պարոն Քոչարյանը, լինելով ազատության մեջ, ոչ միայն կարող խոչընդոտել քննությանը, այլ իրենք նաև պնդում են, որ կարող է թաքնվել քննությունից»,- ասել է Հայկ Ալումյանը և շեշտել, որ պետական կառույցների ղեկավարներն իրենց մեջ չեն որոշել, թե ինչ դիրքորոշում հայտնեն:
Պաշտպանը նշում է, որ Քոչարյանը օգոստոսի 13-ից մինչև դեկտեմբերի 7-ը մնացել է ազատության մեջ և այդ ընթացքում չի արել որևէ գործողություն, որը իրենից կենթադրեր, որ մտադրություն ունի գործի քննությանը խոչընդոտել կամ թաքնվել քննությունից:
«էդ ամենն ասվում է հանրության մոտ որոշակի տպավորություն ստեղծելու համար: Իրականում իրենցից ոչ մեկն էլ չի համարում, որ պարոն Քոչարյանը, լինելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել կամ թաքնվել քննությունից: Էդ ամեն ինչն արվում է հասարակությանը մոլորության մեջ դնելու համար»,- ասել է Ալումյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե ժողովուրդը դեմ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը մնա կալանքի տակ, Ալումյանը պատասխանեց, որ բոլորս էլ հարգում ենք ժողովրդի կարծիքն ու ժողովրդավարությունը:
«Ժողովրդավարությունը այն չէ, որ ժողովուրդը որոշի` այս մարդը մնա՞ կալանքի տակ, թե՞ ոչ»,- շեշտեց Քոչարյանի պաշտպանը:
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...
20:10 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը բացահայտել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասներըԻրանի հետ բանակցություններում Միացյալ Նահանգները իրանական միջուկային ծրագրից դուրս հարցեր չբարձրացրեց, և Թեհրանը Վաշինգտոնին ասաց, որ ոչ միջուկային հարցերը չեն ընդունվի, իրանական Tasnim լրատվական գործակալությանը ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Հռոմում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններից հետո: Շաբաթ օրը Իտալիայի մայրաքաղաքում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարության ղեկավարի միջնորդությամբ։ Երրորդ […] ...