16:17 09.04.2019
Որոշ ժամանակ առաջ հանրային բնապահպանական դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը:
Նիստից հետո հրապարակվեց նաև վճիռը, որով համալիր աուդիտ իրականացնելու, արդյունքները հրապարակելու պահանջ է ներկայացվում նաև կառավարությանը: Պահանջվում է «Թեղուտին» և դրա հետ փոխկապակցված ընկերություններին պատասխանատու ճանաչել շրջակա միջավայրին պատճառված վնասի համար, պարտավորեցնել վերականգնել վնասված տարածքները, փոխհատուցել տուժած բնակիչների վնասներ, արգելել Թեղուտի հանքի շահագործումը՝ բնապահպանության, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության բացակայության հիմքով:
Ասվում էր, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ:
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է բնապահպանական դատավարության նախաձեռնող Ինգա Զարաֆյանից, թե ի՞նչ արձագանք է ստացել որոշումը։
«Հետաքրքիրն այն է, որ մենք Թեղուտի պահով, որն իսկապես հանցագործություն է համարվում, արձագանք ընդհանրապես չտեսանք՝ ի տարբերություն Արարատյան դաշտի: Միայն մեկ արձագանք ենք ստացել՝ լսել ենք Ալեն Մկրտչյանի հայտարարությունը, որ նրանք հիմա անցկացնում են բանակցություններ նոր օպերատորի հետ, հույս ունեն, որ Թեղուտի հանքը պետք է շահագործվի, թե ինչ պայմաններով` նրանք չեն ասել: Իսկ մեր վճռում ստույգ գրված է՝ մինչև այդ հանցագործությունը չբացահայտվի, Թեղուտի հանքի շահագործումը հնարավոր չէ հին պայմաններում»,- ասել է Զարաֆյանը:
Հիշեցնենք, որ «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը երկրորդն էր, որը քննվում էր հանրային բնապահպանական դատարանի կողմից: Առաջին դատը վերաբերել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի վիճակին:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը որոշ ժամանակ անց SHANTENWS.am-ին ասաց, որ առաջին դատավարության վճռի վերաբերյալ իրենք արդեն պատասխան-արձագանքներ ունեն: Արձագանքել են դատախազությունից և ԱԱԾ-ից։
13:01 04.12.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել12:13 04.12.2024
42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել10:15 04.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 4-ին09:36 04.12.2024
Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ը շուտով կսնանկանա19:35 03.12.2024
Ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում․ SANA19:18 03.12.2024
Լիբանանի հետ պատերազմն ավարտված չէ․ Նեթանյահու19:10 03.12.2024
Ինչ է հայտնի Հարավային Կորեայում ռազմական դրություն մտցնելու մասին18:45 03.12.2024
Ջեյհուն Բայրամովը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ13:05 04.12.2024
Հովիկ Աղազարյանը չի հերքել պետական կոնֆինդենցիալ տեղեկատվության արտահոսքի կազմակերպումը․ ԿոնջորյանԱզգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մանրամասներ ներկայացրեց Հովիկ Աղազարյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու պատճառների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոնջորյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին նախապես հրավիրել էին ՔՊ խմբակցության արտահերթ նիստ, որի օրակարգում ներառված էր Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ օրը կուսակցության վարչությունը Աղազարյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։«Առավոտյան […] ...
13:01 04.12.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվելՎրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ 22 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ըստ ՆԳՆ-ի՝ նրանք բոլորը վարչական կալանքի են ենթարկվել։ Ձերբակալվածները տեղափոխվել են քննչական մեկուսարաններ և կներկայանան դատարան։ Երեքշաբթի երեկոյան Վրաստանի խորհրդարանի մոտ հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել։ Հանրահավաքը երկար ժամանակ խաղաղ է ընթացել, […] ...
12:48 04.12.2024
Օրենքը գալիս է բարձր տեխնոլոգիաների ոլորտի միջոցով ամբողջ տնտեսությունը զարգացնելու. ԱԺ-ն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված օրինագիծԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ դեկտեմբերի 4-ին ընդունել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ Օրինագծերին կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 5: Օրինագծերի լրամշակված փաթեթը 2-րդ ընթեցրմամբ դեկտեմբերի 3-ին ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը […] ...
12:42 04.12.2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանըԴեկտեմբերի 4-ից 5-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մալթայում՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ...
12:38 04.12.2024
ՄԱԿ-ը մոտ 50 միլիարդ դոլար է խնդրել՝ հակամարտություններից և սովից տուժածներին օգնելու համարՄԱԿ-ը խնդրել է 2025 թվականին տրամադրել 47 միլիարդ դոլարի օգնություն՝ հակամարտություններից և սովից տուժած մոտ 190 միլիոն մարդկանց օգնելու համար: Այնուամենայնիվ, այս տարվա կոչով նույնիսկ կիսով չափ չի ֆինանսավորվում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Թոմ Ֆլետչերը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով OCHA-ի հրապարակմանը։ ՄԱԿ-ը հույս ունի հաջորդ տարի օգնություն տրամադրել […] ...
12:30 04.12.2024
Մեքենայից գողություն կատարած տղամարդիկ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմինԴեկտեմբերի 3-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արևշատ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդը հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, գողացել են տան բակում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի համար նախատեսված պատյանը` պատճառելով 3000 դոլարի վնաս: Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված գողությունը կատարել են Էջմիածին քաղաքի բնակիչ 35 տարեկան երկու […] ...