Ընտրական ժողովրդավարությունը կկայանա, եթե օլիգարխական համակարգը քանդվի. Բորիս Նավասարդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Ընտրական ժողովրդավարությունը կկայանա, եթե օլիգարխական համակարգը քանդվի. Բորիս Նավասարդյան

01:00 10.04.2019

Եվրոպական կառույցները Հայաստանի տարբեր ոլորտներում արձանագրում են առաջընթաց, այդ թվում՝ խոսքի ազատության ոլորտում: Այս թեմայի շուրջ խոսել է Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում: Նա նշել է, որ եթե խոսքը վերաբերում է խոսքի ազատությանն ու  ընտրությունների կազմակերպմանը, ապա ինքն այդ գնահատականների հետ համաձայն է:

«Թեպետ  պետք է նաև հասկանանք, որ այսօր աշխարհում վերաբերմունքը փոխվել է ժողովրդական ինստիտուտների նկատմամբ, այն առումով, որ այլևս ընտրական ժողովրդավարությունները լիարժեք ժողովրդավարություն չեն համարվում, եթե դրան չի հետևում բիզնեսի և իշխանության սերտաճման բացառությունը: Եթե չեն վերացվում կոռուպցիոն երևույթները երկրում, միշտ վտանգ կա, որ  ընտրական ժողովրդավարությունը և ընտրությունները կարող են դառնալ մանիպուլյացիայի զոհ, և մենք դա տեսնում ենք Մոլդովայում, երբ հաղթում են երկու տարբեր, հզոր օլիգարխական կլաններ, և խորհրդարանն ամբողջությամբ գտնվում է այդ օլիգարխների հետ կապ ունեցող քաղաքական գործիչների վերահսկողության տակ, և տեսնում ենք նաև ճգնաժամ, որ հնարավոր չէ այդ պատճառով ձևավորել կոալիցիա, քանի որ մի կողմից պետք է ԵՄ աչքերում դրական երևալ՝ աջակցություն ստանալու համար, մյուս կողմից էլ՝ չեն ուզում հրաժարվել առավելություններից, որ ձեռք են բերել բիզնեսում և քաղաքականությունում»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Նա հիշեցրեց, որ նմանատիպ գործընթաց կա նաև Ուկրաինայում, որտեղ ևս կայացել է ընտրական ժողովրդավարությունը, բայց օլիգարխական համակարգը չի քանդվել, ուստի չի կարելի ասել, որ դրական արձագանքները Հայաստանի մասին արդեն իսկ խոսում են, որ վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ դրական է: Նրա խոսքերով՝ կան որոշ մտահոգություններ և դրանց մասին պետք է հոգալ, որպեսզի հաղթահարենք այն խոչընդոտները, որ կան երկրի զարգացան համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 22.11.2024

SHANTNEWS

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

17:55 22.11.2024

Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

17:50 22.11.2024

Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ

2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

17:46 22.11.2024

«Արարատ-Արմենիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Արարատ-Արմենիան» տնային խաղում 3-0 հաշվով հաղթեց Կապանի «Գանձասարին»։ Հանդիպման գոլերը խփեցին կամերունցի Մարիուս Նուբիսին, արգենտինացի Ալեքսիս Ռոդրիգեսն ու կիսապաշտպան Կարեն Մուրադյանը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 34 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Գանձասարը» 2 միավորով վերջին` 11-րդ տեղում է։ ...

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

17:41 22.11.2024

Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմին է ներկայացրել ՀԾԿՀ նորընտիր նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել Գարեգին Բաղրամյանին համատեղ աշխատանքի համար, նշել, որ բավականին աշխատանք է կատարվել, որով ոլորտները կարգավորվել են և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Գարեգին Բաղրամյանը նույնպես շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն և […] ...

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

17:36 22.11.2024

Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի հավատարմատար Չեն Մինին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարին հանդիպումը նախաձեռնելու համար և կարևորել ոլորտային հարցերի և խնդիրների արդյունավետ լուծմանը նպաստող նման ձևաչափով աշխատանքային հանդիպումները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք […] ...

BACK_TO_TOP