Գյումրիի պատմական միջուկում հայտնաբերված հին սրբատեղիի և «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի դռան մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Գյումրիի պատմական միջուկում հայտնաբերված հին սրբատեղիի և «Կտոր մը երկինք» ֆիլմի հայտնի դռան մասին

19:20 09.04.2019

Կումայրի պատմական միջուկի հուշարձան տների անձնագրավորման գործընթացը, որը սկսվել է 2016 թվականից, դեռ չի ավարտվել: Ալեքպոլի եզակի ճարտարապետությամբ շինությունների հաշվառումը, այնուհետ պահպանումը երկարատև գործընթաց է:

Անցած երեք տարիների ընթացքում մասնագիտական խումբը հայտնաբերել է այնպիսի կառույցներ, որոնք գույքագրման քարտեզներում ներառված չեն եղել: Վարպետաց փողոցի տներից մեկի բակում հին աղոթատեղի է հայտնաբերվել, որը, ըստ նախնական ուսումնասիրության` թվագրվում է 1900- ականների սկզբներին:

Կարմիր ու սև քարերի համադրությամբ կառուցված այս փոքրիկ պատը Սպարտակ Սահակյանն արդեն երկու տարի է՝ պոլիէթիլենային թաղանթով պաշտպանում է տեղումներից: Սեփական տան հարակից կառույցը տան նախկին տերերին ծառայել է որպես խորդանոց, որը լցված  է եղել աղբով: Վերանորոգման ընթացքում նոր տանտերը բացահայտում է, որ կցակառույցը  սովորական շինություն  չէ:

Պատերի մեջ պահպանված են  փայտե ձևավոր զարդանախշերով մի քանի հենասյուներ, որոնց վրա պատկերված գմբեթաձև նշանները հնում արել են սրբավայրերի տեղը ցույց տալու համար: Աղոթատեղին ունի  կամարաձև հորինվածքով մուտք, որը  կառուցված  է ճարտարապետության եզակի էլեմենտներով, որոնք հանդիպում են հիմնականում Կարզախում:

«Կարմիր և սև տուֆերը իրար մեջ են ամրացված և լցված են ղայթան դարզով, որը Ալեքպոլին բնորոշ տեխնիկա է, երբ քարերի միջև եղած տարածքները լցվում են սպիտակ կրաշաղախով»,- նկարագրում է «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Ինգա Ավագյանը։

Պահպանված պատերի բարձրությունը մոտ 3 մետր է, մինչև յոթերորդ շարքը կառուցված է սրբատաշ սև քարով, հետո շարվածքի ու քարի որակը փոխվում է` ծածկված է երկշերտ կավակրային սվաղով. ենթադրվում է, որ աղոթատեղին ունեցել է նաև գմբեթ:

Պատերի մեջ  կան նաև հատուկ  փորվածքով չորս որմնախորշ-ընծայարաններ, որոնք օգտագործվել են նաև մոմ վառելու համար. հետքերը դա են վկայում: Խորշերից յուրաքանչյուրում տեղադրված  է մեկական սրբատաշ քար, որոնց վրա եղած նրբաոճ քանդակները հանդիպում են նաև Ալեքպոլի պատմական այլ շինություններում:

Մասնագետների համար ամենահետաքրքիրն ու բացառիկը աղոթատեղիի մուտքի մոտ կառուցված բուխարին է, որից վեր է խոյանում սալաքարերով ու շաղախով  կառուցված ծխնելույզը: Սա Գյումրիի պատմական միջուկում հայտնաբերված եզակի կառույց  է:

«Կարմիր տուֆից հարդարված բուխարի է, որը վերնամասում զմռսված է, սկզբնական շրջանում օգտագործվել է որպես բուխարի, իսկ հետո սրբատեղիի գործառնական նշանակությունը փոխվել է։ Ղարաբաղի ճարտարապետությունում, Ամարասում ու Գանձասարում են հանդիպում նմանատիպ բուխարիներ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պարզաբանում է Ինգա Ավագյանը։

Վարպետաց փողոցի այս տունը  մասնագետներին հետաքրքրել է ոչ միայն հայտնաբերված աղոթատեղիով. այս տանն են  նկարահանվել « Կտոր մը երկինք» ֆիլմի  տեսարանները: Պահպանվել է տան մուտքի գամերով դուռը:

«Գամերով նշանավոր դուռն է` պատրաստված հնաոճ տեխնիկայով, գամերը գեղեցկացրել են դուռը, 21 գամ է օգտագործված»,- ասում է Ինգա Ավագյանը։

«Պատմություն է այս դուռը, բարեկամ, ընկեր, ծանոթ, որ գալիս են մեր տուն, ասում եմ` գիտե՞ք, որ այս դուռը ֆիլմի հայտնի դուռն է, պիտի  մնա այնպես, ինչպես կա, հնություն է»,- հպարտությամբ ասում է Վարպետաց 99 հասցեի տան սեփականատեր Սպարտակ Սահակյանը։

Իսկ ֆիլմի տեսարաններից ծանոթ  բակում շատ բան չի պահպանվել: Որտեղ նկարահանվել են ֆիլմի հիմնական դրվագները, հիմա շինություններ են կառուցված, քանդված է նաև Գյումրու ընդհանուր բակերին բնորոշ  եռանկյունաձև կտրվածքով մեծ փայտե դարպասը:

Վարպետաց փողոցում գտնվող այս առանձնատունն արդեն անձնագրավորված է որպես պատմական հուշարձան, իսկ  բացահայտված աղոթատեղիի համար «Կումայրի» արգելոց թանգարանի մասնագետները գրությամբ դիմել են մշակույթի նախարարությանը` հստակեցնելու կարգավիճակը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

19:02 23.11.2024

Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև

Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին կոչ է արել թույլատրել գերմանական Taurus թեւավոր հրթիռների արագ առաքումը Կիև, գրում է Die Kronen Zeitung-ը։ Քաղաքական գործչի խոսքով՝ հրթիռների մատակարարումների վերաբերյալ այս դիրքորոշումը կիսում է նաեւ Եվրամիությունը։ «Կա լայն աջակցություն այս պահանջին: Տեսնենք՝ դաշնային ընտրություններից հետո կուրսի համապատասխան փոփոխություն կլինի՞»,- ասել է Մեցոլան։ Նա խոստովանել […] ...

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

18:50 23.11.2024

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը դեմ է արտահայտվել Կիևին տրամադրվող օգնությանը

Շվեյցարիայի խորհրդարանի ամենամեծ կուսակցությունը՝ «Կենտրոնի դեմոկրատական ​​միությունը» (UDC), դեմ է Ուկրաինային ցանկացած նոր օգնության և այս երկրի քաղաքացիներին փախստականի կարգավիճակ տալու պայմանների խստացմանը, ասվում է քաղաքական ուժի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Կոնֆեդերացիան միլիարդավոր ֆրանկներ է ծախսում պետական ​​փողերից: UDC խումբը դեմ է Ուկրաինային տրվող բազմամիլիարդանոց նոր օգնությանը», – ասվում է փաստաթղթում: Կուսակցությունը պարզաբանել է, որ […] ...

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

18:38 23.11.2024

Հռոմի պապը կհանդիպի Մակրոնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կհանդիպի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, երբ պոնտիֆիկոսը կժամանի Կորսիկա դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ֆրանսիական կղզի այցի ընթացքում պոնտիֆիկոսը երկու ելույթ կունենա, ինչպես նաև պատարագ կմատուցի, որից հետո կտեսնի հանրապետության նախագահին։ Հրատարակության տվյալներով՝ սա կլինի Հռոմի պապի առաջին այցը Կորսիկա, իսկ երրորդը՝ Ֆրանսիա։ Նա արդեն եղել է […] ...

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

18:28 23.11.2024

Վրացի ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ցույցը Թբիլիսիում

Վրացի ընդդիմադիրները, որոնք չեն ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վերսկսել են իրենց բողոքի ակցիան Թբիլիսիում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ցուցարարները փակել են Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Հերոսների հրապարակը և հայտարարել, որ բողոքի ցույցը կտևի տեղական ժամանակով մինչև ժամը 22.00-ն, իսկ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը սահմանափակվել է։ Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները խոստացել են մեկ օրվա […] ...

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

18:20 23.11.2024

Լիբանանը հերքել է «Հեզբոլլահ»-ի շտաբի ղեկավարի սպանությունը Իսրայելի պաշտպանության բանակի օդային հարձակման ժամանակ

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հերքել է Բեյրութի կենտրոնում գտնվող Էլ-Բոստա ալ Ֆավքա շրջանի վրա իսրայելական օդային հարվածի հետևանքով իր զինված աշխարհազորայինների շտաբի պետի մահվան մասին տեղեկությունը։ «Իսրայելական թշնամին հարձակվել է բնակելի շենքի վրա, որտեղ «Հեզբոլլահ»-ի ոչ մի անդամ չի ապրել»,-լրագրողներին ասել է «Հավատարմություն դիմադրությանը» խորհրդարանական խմբակցության անդամ Ամին Շերին։ Պատգամավորի խոսքով՝ Իսրայելը «հերթական անգամ հարձակվել է […] ...

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

18:09 23.11.2024

Պենտագոնի ղեկավարը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարի հետ

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը զրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ, հայտնում է ամերիկյան գերատեսչությունը։ «Պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինն այսօր զրուցել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կատցի հետ՝ վերանայելու տարածաշրջանային սպառնալիքները, քննարկելու Իսրայելի ներկայիս գործողությունները և վերահաստատելու Միացյալ Նահանգների անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը»,-ասվում է պաշտպանության նախարարության կայքում։ Օսթինը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը […] ...

BACK_TO_TOP