Թուրքական արտադրության զինատեսակների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Թուրքական արտադրության զինատեսակների ցանկը

10:46 04.11.2017

Թուրքական «Haberturk» թերթի թղթակից Մուրադ Գյուրգենը ներկայացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի իրականացրած նախագծերի արդյունքում արտադրվող զենքերի ու ռազմական տեխնիկայի տեսակները:                                       

Դրանցից առավել ուշագրավները Ermenihaber-ը ներկայացրել է կից գրառումներով.

T129 Atak   հարվածային  ուղղաթիռն արտադրվել է իտալական Agusta A129 Mangusta ուղղաթիռի հիմքի վրա՝ թուրքական և իտալական ընկերությունների մասնակցությամբ։

Ուղղաթիռի թռիչքի առավելագույն արագությունը 269 կմ/ժ է, առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ, գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ: Նշվում է, որ ուղղաթիռի ողջ էլեկտրատեխնիկան թուրքական արտադրության է:

«T-155 Fırtına» հաուբից հրանոթները կարող են խոցել մինչև 40 կմ հեռավորության վրա գտնվող նշանակետը: Զենքն ունի 20 տ պողպատե զրահ, որն ունի 12 մ երկարություն, 3.5 մ լայնություն և 3.43 մ բարձրություն: Զենքը կառավարվում է 5 հոգանոց անձնակազմի կողմից: Հաուբիցը 1 րոպեում կարող է հասցնել 6 հարված:

 

KASIRGA TR-300 համազարկային կրակի ռեակտիվ համակարգ

 

Տրամաչափը՝ 302 մմ, հեռահարությունը. առավելագույնը՝ 100 կմ, նվազագույնը՝ 40 կմ,

 

Հրթիռների քանակը՝ 4, մարտագլխիկի զանգվածը՝ 150 կգ:

UMTASլազերային հրթռներ

Հարվածային ուղղաթիռների վրա տեղադրվող հրթիռները փորձարկումների ընթացքում կարողացել են խոցել 3.750 մետր հեռավորության վրա գտնվող թիրախները:

ALTAY տանկեր

Տանկի քաշը կազմելու է 60 տոննա, այն ունենալու է 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ, 12.7 և 7.62 միլիմետր տրամաչափի գնդացիրներ, 120 միլիմետր տրամաչափի հրանոթ, մինչև 70 կմ/ժամ արագություն: Տանկի նախատիպն արդեն արտադրվել է, սերիական արտադրության համար հայտարարվել է մրցույթ:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

20:14 26.11.2024

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարարը կասկածվում է դավաճանության մեջ

Լեհաստանի պաշտպանության նախկին նախարար Անտոնի Մաչերևիչը կասկածվում է դավաճանության մեջ՝ այս պաշտոնում իր որոշման պատճառով՝ հրաժարվելու ինքնաթիռների գնման ծրագրից, հայտնում է Լեհաստանի արդարադատության նախարարությունը։ Ինչպես նշել է գերատեսչությունը, «ծանուցում է ներկայացվել Անտոնի Մաչևիչի կողմից հանցագործության կատարման ողջամիտ կասկածի մասին»։ «Խոսքը հնարավոր դիվանագիտական ​​դավաճանության մասին է»,- պարզաբանել են նախարարությունից։ Ծանուցումը վերաբերում է երկրի պաշտպանության նախկին նախարար […] ...

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

20:10 26.11.2024

Լավրով. Կիևը համագործակցում է ահաբեկիչների հետ Ռուսաստանի Դաշնության դեմ

Կիևի ռեժիմը սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ՝ վարձկաններ տեղափոխելու Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման 20-րդ հանդիպմանը։ «Նեոնացիստական ​​Կիևի ռեժիմը օգտագործում է բացահայտ ահաբեկչական մեթոդներ, սերտորեն համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների և […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

20:04 26.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 20։00-ի դրությամբ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է […] ...

SHANTNEWS

20:00 26.11.2024

SHANTNEWS

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

19:52 26.11.2024

«Տոտենհեմի» հիմնական դարպասապահը վիրահատության է ենթարկվել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո

Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» խաղում լոնդոնցիների դարպասապահը կոճի վնասվածք է ստացել, որից հետո վիրահատության է ենթարկվել: «Մենք հաստատում ենք, որ Գուլիելմո Վիկարիոն վիրահատվել է աջ կոճի կոտրվածքի պատճառով: Մեր բժշկական անձնակազմը կգնահատի նրա վիճակը` հասկանալու համար, թե երբ նա կարող է վերադառնալ մարզումներին»,- նշված է ակումբի հաղորդագրությունում: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Վիկարիոն բոլոր […] ...

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

19:43 26.11.2024

Հունաստանի վարչապետը ՆԱՏՕ-ին կոչ է արել շարունակել աջակցել Ուկրաինային

ՆԱՏՕ-ն պետք է շարունակի աջակցել Ուկրաինային և իրականացնի գագաթնաժողովում համաձայնեցված բոլոր միջոցները, ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարության մեջ։ Ռյուտեն գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է Աթենքում: «Մենք դիտարկեցինք, թե ինչ է կատարվում ուկրաինական պատերազմի ճակատներում և եկանք կոնսենսուսի, որ Ուկրաինային աջակցությունը […] ...

BACK_TO_TOP