Ի՞նչ վիճակում են ՀՀ անտառները. վիճակագրություն՝ դատավարությանն ընդառաջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ վիճակում են ՀՀ անտառները. վիճակագրություն՝ դատավարությանն ընդառաջ

11:02 09.04.2019

Այսօր բնապահպանական հերթական դատավարությունն է հրավիրվել` «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործով:

Ըստ նախապես տարածված  հաղորդագրության՝ անտառային ոլորտում պատկան մարմինների կողմից անտառի վատ կառավարման` օգտագործման, հսկողության, վերահսկողության, հաշվառման, կոռուպցիոն ռիսկերի առկայության պայմաններում Հայաստանն ունի անտառածածկ տարածքների կորուստ, անտառային տարածքների դեգրադացում, բարձրարժեք ծառատեսակների` ցածրարժեք տեսակներով և կոճղաշիվային անտառներով փոխարինում, անտառային յուրօրինակ լանդշաֆտների և կենսաբազմազանության կորուստ, սողանքների, էրոզիոն-սելավային պրոցեսների ակտիվացում, աղբյուրների չորացում:

Ինչ վերաբերում է  վիճակագրական տվյալներին 

Հայաստանի Հանրապետության անտառային պետական ֆոնդը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում էր երկրի տարածքի 11.2 % – ը՝ մոտ 460 հազ. հա, որից 334,1 հազ. հա-ն անտառածածկ տարածքներն են, այդ թվում՝ մոտ 50 հազ. հա-ն` արհեստական անտառները: Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների` Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.333 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17%-ը:

Հայաստանի պետական անտառները հիմնականում կառավարվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության (շուրջ 75%) և Հայաստանի Հանրապետության բնապահպանության (շուրջ 25%) նախարարությունների կողմից:

Դեռ 2005 թվականի տվյալներով, ըստ նշանակության` Հայաստանի անտառները դասակարգվում էին`

ա) պաշտպանական նշանակության անտառների (257 հազ. հա),

բ) սոցիալական նշանակության անտառների (106 հազ. հա),

գ) հատուկ նշանակության անտառների (96 հազ. հա)։

Ասվում էր, որ հանրապետության բնական անտառների մոտ 70%-ը կազմալուծված ու ծերացած է, համեմատաբար դժվարամատչելի հասուն և գերհասուն անտառներում կենտրոնացած են փայտանյութի զգալի պաշարներ, որոնք ռելիեֆի կտրտվածության և դժվար հասանելիության պատճառով զերծ են մնում անտառօգտագործման շատ տեսակներից:

Բանն այն է, որ Հայաստանի անտառները լեռնային են և հանդիպում են հյուսիսային ու հարավային շրջաններում։ Կենտրոնական շրջանը համարյա անտառներից զուրկ է, կան միայն անտառների կղզյակներ կամ չորասեր նոսրանտառներ։ Հայաստանում գերակշռում են լայնատերև անտառները։ Կան միատարր համակեցություններ՝ ամենաշատ տարածված անտառատեսակներից՝ հաճարենուց, կաղնուց և բոխուց կազմված, ինչպես նաև խառնանտառներ՝ տարբեր տեսակների ուղեկցությամբ։ Անտառները տարածված են 500-2400 մ բարձրությունների վրա։ Առանձնացնում են չորս հիմնական տիպեր՝ կաղնուտներ, հաճարկուտներ, բոխու անտառներ և չոր նոսրանտառներ։

Ինչ վերաբերում է անտառվերականգման աշխատանքներին 

2011 թվականին, երբ փորձեցին հասկանալ, թե ինչպիսին է ՀՀ անտառածածկը, խոսեցին նաև այն մասին, թե ինչ աշխատանքներ են իրականացվել 2004-2011 թթ-ին անտառվերականգնման ուղղությամբ: Նշվեց, որ ավելի քան 30.000 հա տարածքում անտառվերականգնում է իրականացվել: Իսկ 2012թ-ին Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի (WWF)  հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ սկսվել է միատարր անտառտնկարք տրանսֆորմացիայի ենթարկելու ծրագիրը: 150 հա միատարր սոճուտները խառը անտառների վերափոխման ծրագիրն արդեն ընթացքի մեջ է Գուգարքի, Սպիտակի և Նոյեմբերյանի տարածաշրջանում:

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող անտառածածկը կազմում է ընդամենը 0,1 հա:

 Ինչ վերաբերում է օրենսդրական կարգավորումներին

ՀՀ-ում 2005 թվականից գործում է Անտառային օրենսգիրքը: Անտառային բնագավառում հարաբերությունները կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Անտառային օրենսգրքով, Հողային օրենսգրքով  և այլ իրավական ակտերով:

2017 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունվել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը», որն ուղղված է անտառային ոլորտի կայուն կառավարման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման վիճակի բարելավման ու ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրների լուծմանը:

Փոփոխության համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության ներքո:

2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անտառային ֆոնդի վիճակը բնութագրել է որպես «աղետալի» և ընդգծել խնդիրների լուծման անհրաժեշտությունը:

Դարձյալ վիճակագրություն՝ այս անգամ ապօրինի ծառահատումների վերաբերյալ

Անտառն ունի բնական աճ, տարեկան աճը կազմում է 1,3-2,7 խորանարդ մետր : 80-ականներին անտառային պաշարները հաշվարկվել են 42 մլն խորանարդ մետր,  2008-ին փայտանյութի ծավալը  նույն մակարդակի վրա  է եղել, սակայն անտառային տարածքները որակական փոփոխություններ են կրել:

Դեռ 2011 թվականին է ապօրինի հատված ծառերի քանակի մասով այսպիսի վիճակագրություն ներկայացվել`

2003թ.- 42236

2004թ. -32766

2005թ. -21703

2006թ. -5784

2007թ.- 4503

2008թ. -2080

2009թ.- 2287

2010թ.- 2520

2011թ. -2425

Բանն այն է, որ հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով ՀՀ անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են: Հայաստանում շատ անտառներ ներկայումս գտնվում են հատուկ պահպանության տակ, բնության հատուկ պահպանվող տարածքների շուրջ 90%-ն անտառներ են:

Այսօր հանրային դատավարության ընթացքում կքննվի ՀՀ պետական լիազոր մարմինների` ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Բնապահպանության տեսչական մարմնի, «Անտառային կոմիտեի», «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, իրավապահ մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP