09:57 09.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ:
ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:
Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:
ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
13:20 11.04.2025
Ռոնալդուն ռեժիսոր Մեթյու Վոնի հետ կինոստուդիա է հիմնելՍաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և բրիտանացի ռեժիսոր Մեթյու Վոնը ստեղծել են UR-Marv համատեղ անկախ կինոստուդիա։ Այս մասին Ռոնալդուն հայտնել է X-ի սոցիալական ցանցում։ «Սա հետաքրքիր նախաձեռնություն է ինձ համար, քանի որ ես անհամբեր սպասում եմ բիզնեսում նոր մեկնարկների»,- ասել է Ռոնալդուն: «Կրիշտիանուն ֆուտբոլային խաղադաշտում ստեղծում է պատմություններ, որոնք ես երբեք […] ...
13:11 11.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 10-11-ըԲացահայտվել է 116 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 21 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 12-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և […] ...
13:00 11.04.2025
Լավրով. Թրամփի թիմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ շփումները ցույց տվեցին, որ ամերիկյան վարչակազմը հասկանում է Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտությունը։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։ «Մենք հաստատակամորեն ելնելու ենք մեր ազգային շահերից։ Մեր շփումները Թրամփի թիմի հետ, մասնավորապես Էր Ռիադում հանդիպումը պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և […] ...
12:48 11.04.2025
Պատասխան խաղը հիանալի կստացվի, ոչինչ դեռ ավարտված չէ․ Ռիվալդոն՝ «Արսենալ»–«Ռեալ» դիմակայության մասինԿատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է «Արսենալի»` «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում 3-0 հաշվով հաղթանակի և մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անչելոտիի հնարավոր հեռանալու մասին, հաղորդում է AS-ը: «Չնայած դժվար է, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է «Ռեալին» և այն խաղացողներին, որոնք նրանք ունեն: […] ...
12:37 11.04.2025
Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի […] ...
12:27 11.04.2025
Վիթքոֆը ժամանել է ՌուսաստանԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, հաստատում եմ, նա իսկապես ժամանել է», – լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։ Axios-ն ավելի վաղ հայտնել էր , որ Վիթքոֆը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ...