Անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար․ Նաիրա Զոհրաբյանը՝ միջազգային իրավապաշտպան կառույցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար․ Նաիրա Զոհրաբյանը՝ միջազգային իրավապաշտպան կառույցներին

22:17 08.04.2019

Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ  Նաիրա Զոհրաբյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև,
«Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը, ով հունիս ամսին Ադրբեջանի սահմանագիծ Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Կոչս ուղղել եմ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր խաչին, Եվրոպայի խորհրդի իրավունքների հանձնակատարին ՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար: Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում: Կարեն Ղազարյանի խնդիրը շարունակելու է մնալ իմ ՝ որպես պատգամավորի օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը, և միջազգային բոլոր ատյաններում ոչ միայն բարձրացնելու եմ այդ հարցը, այլ սերտորեն համագործակցելու եմ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Կարեն Ղազարյանը վերադարձվի հայրենիք:
Եվ կրկին անգամ ցավում եմ, որ այսօրվա անառողջ քննարկումները շեղեցին այն կարևոր խնդիրներից, որ մենք բարձրացնում ենք միջազգային հարթակներում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

15:25 11.04.2025

Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

BACK_TO_TOP