Ծննդօգնության գումարներն ավելացել են, բայց դրանից Գյումրիի ծննդատան 50 մլն դրամ կազմող պարտքը չի թեթևանա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+9.09 oC

Ծննդօգնության գումարներն ավելացել են, բայց դրանից Գյումրիի ծննդատան 50 մլն դրամ կազմող պարտքը չի թեթևանա

20:00 08.04.2019

Ավելացել են ծննդօգնությանը պետբյուջեից հատկացվող գումարները: Սովորական ծննդաբերության համար նախկին 109.000 դրամի փոխարեն կհատկացվի 140.000 դրամ, բարդ ծննդաբերությունը 117.000 դրամից դարձել է 165.000 դրամ, իսկ կեսարյան հատման համար պետբյուջեից 220.000 դրամ է վճարվում նախկին 198.000 դրամի փոխարեն:

Ավելացումը 30-40 տոկոսի չափով է, ըստ այդմ, համամասնորեն կբարձրանան բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերը: Այս գումարներով բուժհաստատությունները նոր սարքավորումներ գնել չեն կարող, Գյումրիի ծննդատան` տարիներով կուտակած պարտքի նվազմանն էլ այն ուղղել չեն կարող։

Ծննդօգնությունում հավաստագրի ներդրումից հետո առաջին անգամ է ավելացում կատարվում ծննդաբերական ծառայությունների դիմաց: Հավաստագրի կիրառման 9 տարիների ընթացքում հանրապետությունում ծնունդների վիճակագրություն է փոխվել, դեղորայքի ու բուժսարքավորումների արդիականացում է կատարվել, բայց ծննդօգնության արժեքը մնացել էր անփոփոխ: Ավելի թանկ վճարելով ծննդօգնության համար` պետությունը լուծում է բժիշկների և միջին բուժանձնակազմի աշխատավարձերի հարցը և, ըստ էության, կոմպենսացնում քիչ ծնունդների թվի պատճառով առաջ եկած ֆինանսական խնդիրները: Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացում նախատեսված է, բայց կախված է նաև ծնունդների թվից, որը Շիրակի մարզում աստիճանաբար նվազում է:

Նույն պատճառներով է, որ Գյումրիի ծննդատունը տարիներով կուտակված պարտքերից չի կարող ազատվել: Մոտ 10 տարի առաջ ծննդատանը տարեկան ավելի քան 1000 ծնունդ էր գրանցվում, հիմա ծնունդների թիվը 600-ի էլ չի հասնում: Ծնունդների թվի նվազումն այլ հանգամանքով ևս պայմանավորվեց, որ Գյումրիում սկսեց աշխատել երկրորդ ծննդատունը: Գյումրիի ծննդատան պարտքը հիմա մոտ 50 մլն դրամ է, գումարի մի մասն էլ տույժ ու տուգանքներն են։

Ու հիմա առաջնահերթ է փակել տույժ ու տուգանքներ հարուցող պարտքերը: Դրա հետ մեկտեղ էլ քաղաքային ծննդատունն ապահովելու է դեղորայքի ժամանակին մատակարարում ու այլ ծախսերի կատարում, այդ թվում` աշխատավարձերի վճարում:

Մինչև նոր տնօրենի ընտրությունը Գյումրիի ծննդատան պարտքերը թեթևացնելու տարբերակներ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիաննա Աբրահամյանն էր փնտրում, բայց խնդիրն այլ ուղղություն վերցրեց: Քրեական գործ հարուցվեց Լիաննա Աբրահամյանի նկատմամբ, գումարների յուրացման և վատնման հատկանիշներով: Բայց հայտնի է դառնում, որ գործը փակվել է փաստաթղթերի անբավարար լինելու պատճառով, այս մասին նշեց նաև ծննդատան տնօրեն Էդգար Սուքիասյանը։

Հիմա ծննդատան տնօրինության համար լուրջ խնդիրը պարտքերի մարումն է: Ունեցած հնարավորություններով ու մատուցվող ծառայություներով չեն կարող մեծ բեռից ազատվել: Ծնունդների թվի ավելացման սպասելու հույսեր էլ չունեն: Ըստ Լիաննա Աբրահմայանի` Գյումրիում ամսական 100 ծնունդ է լինում, ու 20 կմ հեռավորության վրա 3 ծննդատուն կա։ Բնականաբար, այս պայմաններում ծնունդների աճ ակնկալելն անիմաստ է։

20 կմ շառավղում գտնվող մյուս` Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօերնն էլ ասում է, եթե տարեկան 360 ծնունդ ունենան, ապա եկամուտով կաշխատեն: Սա միայն ծննդաբերական ծառայությունով չէ պայմանավորված, այլ որպես մանկական հիվանդանոց բազմապրոֆիլ է:

Հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի խոսքերով` սա ձեռնտու տարբերակ է, որովհետև հիվանդանոցն այլ եկամուտներ ունի, ու ծննդօգնությունը բուժհաստատության բազմաթիվ ծառայություններից մեկն է։

Գյումրիի ծննդատան տնօրինությունը ժամանակին առաջարկել էր նոր բաժանմունքներ բացել, բայց դրանք չեն իրագործվել: Տնտեսվարման նոր մոտեցումներ են մշակվում ֆինանսական ճգնաժամից դուրս գալու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP