Հայաստանի հողերում ԴՏՏ-ի զգալի դոզա կա. կենսաբան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հայաստանի հողերում ԴՏՏ-ի զգալի դոզա կա. կենսաբան

16:31 08.04.2019

Կենսաբանական գիտությունների դոկտոր Մարիամ Ավագյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում առկա թունաքիմիկատների խնդրին.

«Իրենց բացասական ազդեցությամբ կամ իմունային համակարգն ընկճող բացասական ազդեցությամբ հայտնի են պեստիցիդները կամ թունաքիմիկատը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ: Փորձագիտական հաշվարկով, 1962 թվականից այս կողմ, ուղիղ 40 անգամ մեծացել է թունաքիմիկատների գնման պրոցեսը»,- ասել է Ավագյանը՝ հավելելով, որ գետերում և լճերում կատարած ուսումնասիրության արդյունքում  հայտնաբերել են թույլատրելի խտությունը գերազանցող ԴՏՏ-ի, լինդանի, հեպտաքլորի կոնցենտրացիաներ:

Ըստ կենսաբանական գիտությունների դոկտորի՝  Նուբարաշենի գերեզմանոցում մենք պետք է ունենայինք մոտ 600 տոննա, սակայն ընդամենը 150 տոննա է թաղված: Հետազոտությունները ցույց են տվել, որ տարբեր համայնքներում կան այսպես ասած աղբանոցներ, որտեղ քլորօրգանական թունաքիմիկատների պարկերն ուղղակի հողով են ծածկված:

Մարիամ Ավագյանի խոսքերով`այդ հանգամանքն ուղիղ առնչություն ունի Հայաստանում քաղցկեղի տարածվածության հետ: Խնդրի մասին տեղեկացրել են կառավարությանը՝ առաջարկելով հայտնաբերել նմանատիպ աղբավայրերն ու մաքրել թունաքիմիկատներից: Ըստ Ավագյանի՝ երբ խնդիրը քննարկել են Գյուղատնտեսության նախարարությունում, այնտեղ ասել է, որ եթե դուք եք բարձրացնում հարցը, դուք էլ լուծեք: Հարևան Ադրբեջանում թունաքիմիկատների, այսպես ասած, գերեզմանները գտնում ու մաքրում են:

SHANTNEWS.am-ի հարցին, ի՞նչ ասել է մաքրել, ինչպե՞ս է դա կատարվում և ի՞նչ ծախսերի մասին է խոսքը. Ավագյանը պատասխանել է.

«Իրենք շատ լավ միգրացիայի մեջ են մտնել: 1951 թվականին Գերմանիայի փորձագիտական հաշվարկով 1800 կգ միայն անձրևի ձևով է տեղափոխվել: Այսինքն՝ ինքը միգրացիոն հատկություններով նյութ է: Եթե օգտագործում ենք հողերում, դրանք անձրևաջրերի միջոցով լցվում են գետերը,  գետերի միջոցով լցվում են Սևան: Հավաքելը տեխնոլոգիապես հեշտ չի լինելու, որոշակի մասնագիտական պատրաստվածություն է պետք, բայց մենք հեծանիվ չենք հորինելու, Եվրոպան շարունակում է հայտնաբերել ԴՏՏ-ի  մնացորդները, որովհետև դրանք քամիների և ջրային ռեսուրսների միջոցով կարողանում են շրջապտույտի մեջ մտնել և ապականել աշխարհը»:

Ըստ Մարիամ Ավագյանի` քիմիկատներով լի տարածքներ կան Ջրառատ, Վարդենիկ գյուղերում, Իջևանի մոտակայքում գտնվող մի համայնքում 4 տոննա ԴՏՏ կա: Թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի տոննայի է հասնում, մասնագետը դժվարացել է նշել: Բայց բնակչության մեջ էլ կան այնպիսիք, որ շարունակում են օգտագործել ԴՏՏ-ն: Օրինակ, ըստ կենսաբանական գիտությունների դոկտորի, Շիրակի մարզում հովիվներից մեկն իր ոչխարներին լողացնում է ԴՏՏ-ով: Այդ տեղեկությունն իրենց փոխանցել են հավաստի աղբյուրներից:

«Այն հողատարածքներում, որտեղ խորհրդային տարիներին ԴՏՏ քիչ է օգտագործվել, այնտեղ հիմա բավական բարձր դոզաներ կան: Սա նշանակում է, որ ազգաբնակչությունը օգտագործում է և այսպես ասած թմբերից լցվում են»,- հավելել է Ավագյանը:

Բնապահպան Կարինե Դանիելյանն ասել է, որ այս հարցը ՀԽ քննարկելուց հետո կուղարկեն կառավարություն և հույս ունեն, որ կառավարությունն ուշադրություն կդարձնի: Նախադեպերը կան, երբ դիմել են, և հարցը օդում չի մնացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP