21:48 07.04.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարին ուղերձ է հղել։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ երկրապահներ
Ողջունում եմ ձեզ Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարի առթիվ և բարձր գնահատելով երկրապահի ծավալած գործունեությունը` անկեղծորեն կիսում այն սկզբունքները, որ կազմակերպությունը որդեգրել է գործունեության ամբողջ ընթացքում։ «Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, որպեսզի Երկրապահը զերծ մնա դրանից». Վազգեն Սարգսյանի այս խոսքերը դարձան պատգամ՝ ուղենշելով Երկրապահի իսկական առաքելությունը՝ մշտապես պետության ու բանակի կողքին, հեռու քաղաքական տարբեր հոսանքներից:
Հպարտությամբ ու անթաքույց հիացմունքով թերթելով մեր նորօրյա պատմության` անձնազոհությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ լեցուն փառավոր էջերը` կարելի է միանշանակ փաստել, որ օրհասական պահերին ճակատագրական է եղել ցանկացած երկրապահի գործողությունը, որ նույնիսկ մեկ հոգու սխրանքը հաճախ վճռել է ամենաբարդ ու կարևոր դրությունների ելքը: Դեռևս գտնվելով կայուն անվտանգային միջավայր ձևավորելու ճանապարհին՝ պետք է մշտապես գիտակցել, որ այժմ ոչ պակաս կարևոր է բոլորիս դերը՝ ԱՆԵԼ ԱՌԱՎԵԼ, ՔԱՆ…, իսկ յուրաքանչյուր թերացումը, հապաղումը կարող են հանգեցնել ծանր հետևանքների:
Հարգելի՛ երկրապահներ, իմ խորին համոզմամբ, ցանկացած բնագավառում հաջողության հասնելու համար առաջնահերթ նախապայման են նպատակի հանդեպ ունեցած հավատն ու հանուն դրան գործելու կամքը: Դուք, կամային բարձր որակներ դրսևորելով թե՛ պատերազմական տարիներին և թե՛ հետպատերազմյան շրջանում, ոչ միայն մեծ պատասխանատվությամբ եք կատարել ձեր առջև ծառացած խնդիրները, այլև երկրին սպառնացող վտանգին դիմակայել եք երկրի տիրոջը վայել արժանապատվությամբ։ Այդպես եղավ նաև 2016-ի այս օրերին, երբ Երկրապահը վերստին առաջնագծում էր՝ հայ զինվորի կողքին:
Այժմ դժվար է գերագնահատել Երկրապահի դերն ու նշանակությունը հատկապես պատանիների ու աղջիկների հայրենասիրական դաստիարակության և, ըստ այդմ, որակյալ, առաքելության զգացումով համակված զորահավաքային ռեսուրս ունենալու գործում: Սա, անկասկած, ձեր մեծագույն ներդրումն է երկրի պաշտպանության համակարգում, և դա բոլորիդ նվիրյալ աշխատանքի արդյունքն է:
Այսօր, երբ հավաքվել եք ևս մեկ անգամ քննարկելու, վերլուծելու, ի մի բերելու կատարած աշխատանքները և պլանավորելու հետագա գործունեության առանցքային հարցերը, համոզված եմ, որ կանեք օգտակար հետևություններ և հետա-գայում ևս ջանք ու եռանդ չեք խնայի Միության աշխատանքների ակտիվացման, պետության պաշտպանունակության ամրապնդման գործում նրա բարձր նշանակության և բոլոր ազատամարտիկներին համախմբողի կարևորագույն դերի պահպանման համար:
Մեզ բոլորիս մաղթում եմ անսպառ եռանդ և շարունակական ձեռքբերումներ մեր պատասխանատու ծառայության մեջ, ի սրտե ցանկանում, որ հաջողությամբ պսակվեն Միության զարգացմանն ուղղված ձեր նախաձեռնություններն ու մտահղացումները, կյանքի կոչվեն բոլոր հայրենանպաստ նախագծերը:
Փա՛ռք հայ կամավորականին, զինվորյալին, ազատամարտիկին, երկրապահին և փա՛ռք մեր համահայկական, միասնական, հաղթական ոգուն»։
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...