16:25 06.04.2019
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը երկար ժամանակ հիվանդանոցում էր: Նրան տեղափոխել էին Մոսկվայի բժշկական կենտրոններից մեկը 2018թ.վերջին: Դերասանը դուրս է գրվել այս տարվա մարտին: Բժիշկներն արգելել են նրան թատրոն գնալ մինչև ապաքինումը:
Հիշեցնենք՝ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականին, երբ նախկին կնոջ ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ վիճել էր և ամուսնալուծվել:
«Արմեն Բորիսովիչը թատրոն չի գալիս, բայց մենք սպասում ենք նրան մոտ ժամանակներս: Թատրոնի ղեկավարությունը մշտական կապի մեջ է նրա հետ, նրա տանն են լուծվում են ընթացիկ կազմակերպչական հարցերը»,- АиФ.ru-ին պատմել է թատրոնի փոխտնօրեն Վյաչեսլավ Դյաչենկոն:
Նա տեղեկացրել է, որ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը շարունակում է աշխատել Ջիգարխանյանի գլխավորությամբ, թեև նա չի հաճախում թատրոն: Դյաչենկոյի խոսքով` անցած տարի 11 նոր պիես է բեմադրվել:
«Թատերախումբը երիտասարդացել է, ունենք երիտասարդ դերասաններ: «Ռոմեո և Ջուլիետ»ներկայացման մեջ խաղում են 21 տարեկաններ: Նրանք Օլեգ Տաբակովի քոլեջի շրջանավարտներ են: Թատրոնն ապրում է բուռն կյանքով, չնայած այն սկանդալին, որը մի ժամանակ խաթարել էր մեր բնականոն կյանքը: Հանդիսատեսը վերադառնում է մեզ մոտ, իսկ դա արդեն լավ է: Դրական արձագանքներ են հայտնվում մամուլում մեր մասին, ինչը մենք սիրով ուղարկում ենք Արմեն Բորիսովիչին, որպեսզի նա նույնպես ուրախանա մեզ հետ»,- պատմել է Դյաչենկոն:
08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը08:30 29.11.2024
Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալըԹայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...
08:20 29.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԵղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:15 29.11.2024
Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...
08:10 29.11.2024
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներինՎրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...
08:00 29.11.2024
Հրդեհ Գեղանիստ գյուղումՆոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
00:00 29.11.2024
Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերիցԱվստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...