Ինչպես պառկած 18 հազար դոլար աշխատել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
--4.91 oC

Ինչպես պառկած 18 հազար դոլար աշխատել

22:14 07.04.2019

 Էնդրյու Իվանիցկին մասնակցել է ՆԱՍԱ -ի կողմից անցկացվող հետազոտությանը, որը նվիրված էր անկշռելիության պայմաններում մարդու օրգանիզմի  ուսումնասիրությանը:

 «Փող ստանալ  միայն անկողնում պառկելու համար՝  սկզբում դա երանություն է թվում, բայց հետո հասկանում ես, որ սովորական գործողությունները՝  լոգանք ընդունելը, կարիքները հոգալը, քնելը, լուրջ խնդիր են քեզ համար»,- պատմում է  Էնդրյու Իվանիցկին:

 Փորձարկման էությունն այն է, որ փորձարկվողը  երկար ժամանակ պառկած վիճակում պետք է մնա: Այդ դիրքում օրգանիզմում որոշակի  փոփոխութուններ են կատարվում,  որոնք նման են  անկշռելիության պայմաններում կատարվող փոփոխություններին: Իվանիցկին անկողնուց վեր չի կացել 70 օր: Նրան վճարել են դրա դիմաց 18 հազար  դոլար:

 «Կյանքում առաջին անգամ ես ոչ մի հոգս չունեի՝  պառկած կարդում էի, համակարգչային խաղեր խաղում, մեդիտացիա անում առավոտից երեկո: Ես շնորհակալ եմ այդ հնարավորության համար»,- ասել է Էնդրյուն փորձարկման սկզբում:

Որոշ ժամանակ անց նրա մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել՝ դիետիկ սնունդ, բժշկական թեսթեր ու ձանձրույթ: Բայց իսկական փորձություն է դարձել սիրած աղջկա հանդեպ կարոտը: Մեկ անգամ աղջիկը եկել է տեսակցելու, սակայն բժիշկներն արգելել են անգամ աննշան ֆիզիկական շփումը:

«Մենք  անգամ չկարողացանք զբոսնել կամ ընթրել միասին, քանի որ իմ սնունդը դիետիկ էր: Բայց նրա այցելությունն ինձ հիշեցրեց այն կյանքի մասին, որ սպասվում է դրսում: Դա ինձ ուժ տվեց»,- ասել է  Էնդրյուն:

Երբ փորձարկումից հետո բժիշկները նրան ոտքի կանգնեցրին, զգուշացրին, որ մինչ այդ որևէ մեկը չի կարողացել 15 րոպեից ավելի երկար կանգնել: Իվանիցկին էլ բացառություն չեղավ: Նա սկսեց կորցնել գիտակցությունը: Նրան վերադարձրին մահճակալ: Պետք եղավ 2 շաբաթ, որպեսզի փորձարկվողը վերադառնա իրական, «ուղղահայաց» կյանք: 

 

 

Ստանալով հոնարարը՝  Իվանիցկին սկսեց մտածել նոր փորձարկման մասնակցելու մասին: Բանն այն է, որ  հարբուխի դեղամիջոցի 10-օրյա  փորձարկման համար անհրաժեշտ են կամավորներ, որոնց կվճարվի 2000 դոլար:

Ի դեպ, NASA-ն նոր կամավորներ է փնտրում երկու ամսով պառկած փորձարկման համար, այս անգամ՝ կին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

08:30 29.11.2024

Թայվանը գրանցել է 33 ինքնաթիռի և 8 չինական նավերի մոտենալը

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում Ժողովրդա-ազատագրական բանակի 8 նավ և 33 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է Թայվանի ռազմական գերատեսչությունը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, 21 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հյուսիսային, հարավ-արևմտյան և արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:20 29.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

08:15 29.11.2024

Արթիկ-Ալագյազ, Ապարան-Նիգավան և Հնաբերդ-Գեղաձոր, Ռյա Թազա-Ջամշլու ավտոճանապարհներին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Արագած-Ծիլքար, Բերդ-Ճամբարակ, […] ...

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

08:10 29.11.2024

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից հատուկ ջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին

Վրաստանի ՆԳՆ հատուկ ջոկատայիններն ամբողջությամբ դուրս են մղել ցուցարարներին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայից։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ է կիրառել. մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Ցուցարարները չեն դիմադրել իրավապահներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ցուցարարներին։ ...

Հրդեհ Գեղանիստ գյուղում

08:00 29.11.2024

Հրդեհ Գեղանիստ գյուղում

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 4-րդ փողոցում այրվում է գազի բալոն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 47-րդ փողոցում գտնվող տնակում (մոտ 36 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

00:00 29.11.2024

Ավստրալիայի Սենատը հաստատել է աշխարհում առաջին օրինագիծը, որն արգելում է երեխաներին օգտվել սոցիալական ցանցերից

Ավստրալիայի Սենատը հինգշաբթի հավանություն է տվել օրինագծին, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է Associated Press-ը։ Նշվում է, որ սա աշխարհում առաջին նման օրենքն է։ Խորհրդարանի վերին պալատը 34 կողմ ձայնով հաստատել է փաստաթուղթը։ Արգելքին դեմ է քվեարկել 19 խորհրդարանական։ Նախորդ օրը Ներկայացուցիչների պալատը նույնպես ճնշող մեծամասնությամբ աջակցել է […] ...

BACK_TO_TOP