ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք էջի տակ թաքնված անձին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 10 2024
  • $
    387.25
  • RUBLE
    4.01
  • 419.20
WEATHER
+8.09 oC

ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» ֆեյք էջի տակ թաքնված անձին

19:49 05.04.2019

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ապրիլի 5-ին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում հնչեցված հանձնարարականի վերաբերյալ: Վանեցյանին հիշեցրին՝ նա վարչապետից ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարի հանձնարարական ստացավ, ապա հիշեցրին, որ մինչ օրս ԱԱԾ-ն Վանեցյանին գաղտնալսողին չի կարողացել հայտնաբերել:

«Հարցի սկիզբը լավ տվեցիք, հետո փչացրեցիք»,- արձագանքեց Վանեցյանը՝ նշելով, որ արդեն ասել է՝ այդ հարցին չի ուզում անդրադառնալ:

Նա վստահեցրեց.

«Եթե հայտնաբերվի, կիմանաք»:

Վանեցյանը տեղեկացրեց՝ ֆեյքերի հետ կապված հանձնարարությունը, որ ստացվել է, արդեն իսկ կատարվել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ:

«Facebook-ում շատ հայտնի մի էջ կա, որն ակնհայտ ապատեղեկատվություն է տարածքում, դա «Դուխով Հայաստան – բաց հասարակություն» էջն է, այդ էջի տակ թաքնված անձը պարզվել է, հայտնաբերվել է և ձերբակալվել, հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով, մնացած մանրամասները ԱԱԾ մամուլի կենտրոնը կտրամադրի»,- ասաց նա:

Վանեցյանը նաև ընդգծեց՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ չի պայքարում, այլ այն հայտարարությունների հեղինակների դեմ, որոնց հայտարարության մեջ կա հանցակազմ, ու կապ չունի՝ նա ֆե՞յք է, թե՞ իրական օգտատեր:

ԱԱԾ տնօրենը նաև նշեց՝ եթե չկա հանցակազմ, ԱԱԾ-ն այդտեղ գործ չունի անելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

10:08 28.10.2024

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15:49-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ. Հ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Մ., ծնված […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:00 28.10.2024

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Համաշխարհային բրենդները Չինաստանում սկսել են զիջել ավելի էժան տեղական ապրանքանիշներին

00:00 28.10.2024

Համաշխարհային բրենդները Չինաստանում սկսել են զիջել ավելի էժան տեղական ապրանքանիշներին

Միջազգային խոշոր ապրանքանիշերը Չինաստանում վաճառքի անկում են գրանցում, քանի որ երկրի բնակիչներն ավելի շատ տեղական ապրանքանիշեր են օգտագործում: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ L’Oréal-ի վաճառքները Հյուսիսային Ասիայում, ներառյալ Չինաստանում, 2024 թվականի երրորդ եռամսյակում նվազել են 6,5%-ով։ Ընկերության գործադիր տնօրենը տարածաշրջանում վաճառքի անկումը կապում է «սպառողների հոռետեսության» հետ: Մասնավորապես, ի տարբերություն […] ...

Իսրայելում ահաբեկիչների հարազատների արտաքսումը թույլ տվող օրինագիծ կքննարկվի

23:50 27.10.2024

Իսրայելում ահաբեկիչների հարազատների արտաքսումը թույլ տվող օրինագիծ կքննարկվի

Իսրայելում Կոալիցիայի անդամները, ներառյալ «Լիկուդ»-ի բարձրաստիճան քաղաքական գործիչները, ավտոբուսի կանգառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, պահանջում են օրենք ընդունել, որը կզրկի ահաբեկիչների հարազատներին քաղաքացիությունից և կարտաքսի նրանց երկրից: Հարձակման վայրում ելույթ ունենալով՝ Ազգային անվտանգության նախարարը ասել է, որ երեքշաբթի օրը օրինագիծը կբերի Քնեսեթ, և որ «ակնկալում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ինչպես նաև «Լիկուդի» բոլոր անդամները, […] ...

Պուտինը հուսով է, որ Արևմուտքը լսել է Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու վերաբերյալ իր նախազգուշացումները

23:30 27.10.2024

Պուտինը հուսով է, որ Արևմուտքը լսել է Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու վերաբերյալ իր նախազգուշացումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Արևմուտքը լսել է իր նախազգուշացումները՝ Ռուսաստանի խորքին հարվածներ թույլ տալու հետևանքների մասին։ «Նրանք ինձ ոչինչ չեն ասել այս մասին, բայց հուսով եմ, որ նրանք լսել են, որովհետև մենք, իհարկե, համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն մեզ համար»,-ասել է Պուտինը՝  VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ […] ...

Հոկտեմբերի 28-ն էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

23:10 27.10.2024

Հոկտեմբերի 28-ն էլեկտրաէներգիայի անջատումներ են լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Սասունցի Դավթի փ. 9-76 առանձնատներ, Կրիլովի փ. 1-52 առանձնատներ, Թորոմոնյան փ. 18-61 առանձնատներ, 11։00-17:00 Դավթաշեն 4-րդ թաղ․ 12, 13, 15 շենքեր, Փիրումյանների փ. 7/10,7/5 տարածքներ, Շահումյան 16 փողոց 104/17 առանձնատուն, թիվ […] ...

BACK_TO_TOP