Որքան եկամուտ են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Որքան եկամուտ են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականին

16:28 05.04.2019

13 միլիոն 963 հազար 230 դրամ է կազմել Նիկոլ Փաշինյանի եկամուտը 2018 թվականի ամբողջ ընթացքում՝ պատգամավոր և ապա վարչապետ եղած շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք նրա եկամուտների տարեկան հայտարարագրից։ Այդ եկամուտը բաշխվում է հետևյալ կերպ․

Եկամուտի աղբյուր Եկամուտի չափ
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 3 426 615 դրամ
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 6 617 520 դրամ
Հատուցում (ռոյալթի) և հեղինակային վարձատրություն 3 919 095 դրամ
Ընդամենը 13 963 230 դրամ

Մինչ այդ, նա ունեցել է նաև 1800 ԱՄՆ դոլար ու 790 հազար դրամ գումար։

Որպես պաշտոնյայի հետ կապակցված անձ՝ հայտարարագիր են ներկայացրել նաև վարչապետի հարազատները։ Մասնավորապես, նրա կնոջ հայտարարագրում ասվում է, որ Աննա Հակոբյանը 2018 թվականի ընթացքում ունեցել է 11 միլիոն 508 հազար 927 դրամ եկամուտ։ Այդ եկամուտը ձևավորվել է հետևյալ աղբյուրներից․

Եկամուտի աղբյուր Եկամուտի չափ
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 671 625 դրամ
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը 5 940 000 դրամ
Աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ 1 657 302 դրամ
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը 3 240 000 դրամ
Ընդամենը 11 508 927 դրամ

Այսպիսով` Նիկոլ Փաշինյանի և կնոջ՝ Աննա Հակոբյանի եկամուտները միասին ընտանիքի համար ապահովել են 25,5 միլիոն դրամ մուտքեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

16:47 18.04.2025

Միխայիլ Գալուզինը և Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում և տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ։ «Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ […] ...

BACK_TO_TOP