Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+6.09 oC

Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

16:17 05.04.2019

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է նաև մարտի 1-ի զոհերին ու տուժածներին փոխհատուցում տալու մասին նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Ներկայացնելով նախագիծը՝ Նազարյանը նշել է, որ եղել է տարբերակված մոտեցում 2008թ-ի մարտի 1-2 -ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների հարազատների նկատմամբ, արժանի փոխհատուցում չեն ստացել: «Նախագիծն ուղղված է այդ արդարության վերականգնմանը»,- հայտարարել է նա:

Նախագծի վերաբերյալ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության պատգամավորները շատ հարցեր չեն ունեցել, տեխնիկական շտկումներ են առաջարկել, իսկ Նիկոլայ Բաղդասարյանը խոսել է ոչ միայն տեխնիկական, այլև բովանդակային ազդեցություն ունեցող մի հարցի մասին:

«Պետք է առկա լինի գործողության և հետևանքների միջև պատճառական կապ, երբ որ ձևակերպում ենք առաջին հոդվածում «2008թ-ի մարտի 1-2-ը Երևանում իրադարձությունների ժամանակ տուժած անձանց հարաբերությունը», ինձ` որպես իրավաբանի չի երևում, որ առկա է պատճառական կապ, դրա համար առաջարկում եմ նշել «հետևանքով տուժած անձանց» ձևակերպումը: Պարո՛ն Զեյնալյան, ժամանակահատվածը երբ նշում եք, պատճառական կապը բացակայում է»:

Զեյնալյանը նաև առաջարկեց ավելացնել 3 տարի ժամկետով սահմանափակումը, որ այս ժամանակահատվածում տուժածներն իրավունք ունենան դիմել և ստանալ փոխհատուցում: Սիսակ Գաբրիելյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ 3 տարով, ի պատասխան՝ նախարարն ասաց.

«Ազատ են սահմանել, բայց 3 տարին մեր օրենսդրությամբ ընդունված ժամկետ է»:

Լենա Նազարյանն էլ դիտարկում արեց. «Առաջարկը` 3 տարուց հետո սահմանափակել օրենքի գործողությունը, դեմ չեմ, բայց անհասկանալի է, թե ինչու 4-րդ տարում մարդ կա, որ տուժողների շրջանակում է, ինչո՞ւ պիտի չօգտվի»

Մտքերի կարճատև փոխանակությունից հետո հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն տալ նախագծին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

00:00 19.04.2025

Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Կասկադին հարակից տարածքի կրպակն ապամոնտաժվել է: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

23:55 18.04.2025

Եգիպտոսում ՀՀ դեսպանն ու Հարավային Սինայի նահանգապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը ապրիլի 17-ին հանդիպում է ունեցել Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Մուբարաքի հետ։ Այս մասին հայտնել են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են Հարավային Սինայի նահանգի հետ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ ՀՀ դեսպանը, ընդգծելով դեպի Եգիպտոս հայ զբոսաշրջիկների հոսքի շարունակական ավելացումը, կարևորել է այս ոլորտում […] ...

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

23:47 18.04.2025

Քննարկվել են Հայաստան–Բուլղարիա փոխգործակցության խորացման հեռանկարները

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Պլովդիվի քաղաքապետ Կոստադին Դիմիտրովի հետ: Այս մասին հայտնել են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը և Բուլղարիայում սփյուռքի գործերի հանձնակատար, Եվրոպայի հայերի միության նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Կոստադին Դիմիտրովը, ողջունելով հյուրերին, նշել է, որ շատ ուրախ է […] ...

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

23:46 18.04.2025

Արգավանդում 24-ամյա վարորդը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Պարգև Կ․-ն Արգավանդ գյուղի Երկաթգծի 29 հասցեի դիմաց իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում […] ...

BACK_TO_TOP