Բացահայտվել է Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ ավազակության դեպքը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Բացահայտվել է Արմավիրի մարզում զենքի գործադրմամբ ավազակության դեպքը. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

15:51 05.04.2019

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքում զենքի գործադրմամբ ավազակության դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի երկու բնակչի, որոնցից մեկը՝ անչափահաս:

2019թ. մարտի 21-ին երկու դիմակավորված անձ՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու շուրջ նախնական համաձայնությամբ, զինված որսորդական հրացանով և ատրճանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկն ատրճանակն ուղղել է տանտիրոջ՝ 1984 թվականին ծնված կնոջ ուղղությամբ՝ պահանջելով լռել, իսկ մյուսը մտել է հյուրասենյակ, որտեղ հանդիպելով տանտիրոջ դիմադրությանը՝ կրակել է որսորդական հրացանից, սակայն տանտերը հրացանի փողն ուղղել է վերև՝ այդկերպ շեղելով արձակված կրակոցի ուղղությունը դեպի առաստաղ: Այնուհետև դիմակավորված անձը հրացանի խզակոթով հարվածել է տանտիրոջ գլխին, որից հետո դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Արմավիրի մարզի բնակիչներ են՝ ծնված 1998 և 2001թթ.:

Իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել են Արմավիրի մարզի նշված բնակիչների կողմից կատարված գողության, գողության կազմակերպման և գողության փորձի, ուրիշի գույքի դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մի շարք դեպքեր ևս, որոնց առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են վերը նշված քրեական գործին և նախաքննությունն իրականացվում է մեկ վարույթում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 21-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 38-րդ հոդվածի 5-րդ մասով և 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի  34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և  3-րդ կետերով (3 դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի  34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ՀՀ Քրեական օրենսգրքի  177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),  ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի   1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Արմավիրի մարզի անչափահաս բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը. կա զոհ

18:21 01.11.2024

Արարատի մարզում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը. կա զոհ

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գեորգի Մ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի գերեզմանատների մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ջրանցքը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին քաղաքացիները դուրս են բերել ավտոմեքենայից: Դեպքի վայր ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության […] ...

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը

18:16 01.11.2024

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների տասներորդ հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին հայտնում […] ...

Ռուբեն Ամորիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ

18:11 01.11.2024

Ռուբեն Ամորիմը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 39-ամյա մասնագետի հետ համագործակցությունը նախատեսված է մինչև 2027 թվականը, ևս 1 տարի երկարաձգելու հնարավորությամբ: Նոր գլխավոր մարզիչն աշխատանքը սկսելու է նոյեմբերի 11-ին: Ռուբեն Ամորիմը ժամանակին գլխավորել է պորտուգալական «Բրագան»: Նա կարիերայի ընթացքում նվաճել […] ...

Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ

18:06 01.11.2024

Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման հետ կապված խնդիրների մասին։ Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս՝ պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թեմայի առնչությամբ Ավինյանը նշել է, […] ...

SHANTNEWS

18:00 01.11.2024

SHANTNEWS

Մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստումը

17:55 01.11.2024

Մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստումը

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության և «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մեկնարկել է Երևան համայնքի երեխայի պաշտպանության համակարգի մասնագետների, այդ թվում՝ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների անդամների վերապատրաստում, որն իրականացվելու է երկու փուլով: Այս մասին հայտնում են Երևանի […] ...

BACK_TO_TOP