Մանվել Գրիգորյանը մտածում էր, որ Հայաստանում թշնամիներ չունի, ավաղ, կարող է և սխալված լինի. պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Մանվել Գրիգորյանը մտածում էր, որ Հայաստանում թշնամիներ չունի, ավաղ, կարող է և սխալված լինի. պաշտպան

17:44 04.04.2019

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում էր ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքի քննությունը հետաձգվեց մինչև ապրիլի 8-ը: Նիստը շատ կարճ տևեց, որովհետև գործում ներգրավվել էր նոր պետական մեղադրող, անհրաժեշտ էր ժամանակ հատկացնել, որ նա ծանոթանա գործի նյութերին, հենց նա էլ միջնորդել է, որ նիստը հետաձգվի:

«Դատախազը նոր էր ներգրավվում, նյութերին պիտի ծանոթանար,  քննիչն էլ, ըստ ավանդույթի, չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ ծանրաբեռնված է, մենք չառարկեցինք, քանի որ արհեստական խոչընդոտներ ստեղծելու ցանկություն էլ չկա»,- հայտնեց նա:

Մկրտչյանն ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակում տարբերություն գրեթե չկա, թեպետ բժիշկների միջամտությունն իր դրական արդյունքը համեմատաբար տալիս է: Պաշտպանը պնդեց, որ Մանվել Գրիգորյանի կալանքի երկարաձգումն, ինչպես նաև մեղադրանքն անհիմն են համարում: Հարցին՝ գործի նյութերին ավելի մանրամասն ծանոթանալուց հետո ինչ է պարզ դառնում, նա պատասխանեց.

«Այն, ինչ ի սկզբանե պարզ էր, հիմա փաստերով ավելի հիմնավորված է և ապացուցված՝ «զինվորի սնունդ», «յուրացում», էդ վախենալու, վարկաբեկիչ բառերը որ կան, նման բան չկա: Ո´չ նման ապացույցներ կան, ո´չ էլ ցուցմունքներ: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ լրագրողներն ուզում են ԱԱԾ-ին ամեն կերպ ներքաշած լինեն դատական պրոցեսի և նախաքննության մեջ: ԱԱԾ-ն փայլուն կատարել է իր աշխատանքը, հայտնաբերել է իրեր, որոնք կարող են առնչություն ունենալ քրեական հանցագործության հետ, այդ օպերատիվ-հետախուզական աշխատանքները կատարվել են պատշաճ կերպով»:

Պաշտպանից հետաքրքրվեցին՝ չկա՞ն ապացույցներ, թե ինչպես են Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնվել այդ իրերը: Մկրտչյանն ասաց, որ նման ապացույցներ չկան, հակառակ դեպքում «ինչ-որ մուլտիպլիկացիոն ֆիլմով կամ ինչ-որ բանով կներկայացվեին»: Պաշտպանը կոչ արեց նախաքննությունը, օպերատիվ աշխատանքները և դատաքննությունը տարանջատել:

«Օպերատիվ-հետախուզական աշխատանքներից մինչև ավարտը ոչ ոք որևէ դժգոհություն չի հայտնել, մարդիկ գնացել են, հայտնաբերել չգրանցված զենք-զինամթերք, ինչ-որ այլ գույքեր, այդ վարկածը տվել են քննչականին, դրան այս փուլում այլևս անդրադառնալու իմաստ էլ չկա, իրավունք էլ, հետաքրքիր էլ չէ: Սպաները, որ անում են աշխատանքը, ասում են՝ տեսել ենք՝ սա, սա կա, իսկ թե դա ոնց պետք է գնահատվի, հանցակազմ կա՞, թե՞ ոչ, մեր պաշտպանյալը կամ ընտանիքի անդամներն առնչություն ունե՞ն, թե՞ ոչ, այդ ամենի վերջնական գնահատականը պետք է տա դատարանը»,- ասաց նա:

Լրագրողները փորձեցին պարզել՝ ինչպես են այդ իրերը, զենք-զինամթերքը հայտնվել Գրիգորյանի պահեստում:

«Դա իմ հարցը չէ, ոչ էլ Մանվել Գրիգորյանի հարցն է: Նա ասում է՝ ես կապ չունեմ դրա հետ, և իրականում կապ չունի, ես ունեմ պաշտպանական վարկածներ՝ միտումնավոր այնտեղ են բերվել կամ բերվել են երրորդ անձի կողմից: Այդ տարածքով հազարավոր մարդիկ անցնում էին, կարող էին անցնել»,- ասաց պաշտպանը:

Ճշտող հարցին՝ Գրիգորյանի առանձնատան տարածքով հազարավոր մարդիկ կարո՞ղ էին անցնել, նա արձագանքեց.

«Խոսքն առանձնատան մասին չէ, մասնավորապես այդ ամենավախենալու հայտարարությունները վերաբերում են Ակնալճին»:

Հարցին՝ պաշտպանն ընդունո՞ւմ է, որ այդ իրերը պիտի չլինեին այդ տարածքում, նա պատասխանեց, որ կարող է և դրանց մի մասը պիտի չլիներ, մի մասն էլ, որ կա, ոչ մի հանցագործություն չկա դրա մեջ: Մկրտչյանն ասաց՝ կարող է բացատրություն տալ՝ ինչու է այս կամ այն իրը այս կամ այն տեղում հայտնվել, բայց դա ավելի ճիշտ կլինի դատարանում անել, որպեսզի պաշտպանական ռազմավարություն չբացահայտի:

Մկրտչյանը, պատասխանելով հարցին՝ ո՞վ կարող էր այդ իրերը բերած լինել Գրիգորյանին պատկանող տարածքներ, արդյոք նա ուներ թշնամիներ կամ չուզողներ, ասաց.

«Կունենար և´ թշնամիներ, և´ չուզողներ: Նա մտածում էր, որ Հայաստանում թշնամիներ չունի: Ավաղ, կարող է և սխալված լինի, իսկ չուզողները, դե, ոնց կլինի բա, մեր ազգում մեզ բնորոշ են չուզողները, ես չուզող ունեմ, դուք էլ երևի չուզողներ ունեք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP