Կենդանիների խեղման, միտումնավոր սպանելու, վնասելու դեպքերի աճ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը SHANTNEWS-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Կենդանիների խեղման, միտումնավոր սպանելու, վնասելու դեպքերի աճ է գրանցվել. Նաիրա Զոհրաբյանի հարցազրույցը SHANTNEWS-ին

16:50 04.04.2019

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել էր, որ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը քիչ առաջ ԱԺ-ում դրել է շրջանառության մեջ:

Նախագծի համաձայն՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

SHANTNEWS. am-ը նախագծի մասին խոսել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:

«Դուք գիտեք, որ ես անձնապես, մշտապես զբաղվել եմ կենդանիների խնդրով, նաև լրագրող ժամանակ, այդ ամենը եղել է իմ ուշադրության կենտրոնում: Մենք լրագրողական հետաքննություն էինք անում սրճարաններում պահված արջերի, կապիկների մասին: Հատկապես վերջին շրջանում մենք տեսնում ենք կենդանիներին խոշտանգելու, ծանակելու, դրանց վրա փորձարկումներ անելու դեպքեր: Ցավալի է, որ շատ դեպքեր իրականացվում են հենց անչափահասների կողմից»:

Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախկին Քրեական օրենսգրքում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էր, իսկ այնուհետև այն տեղափոխվել էր Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրք, որտեղ 92-րդ հոդվածը, որով եթե նշյալ «անասունը» ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով:

«Տուգանքը չի բռնում այն երկոտանի  «անասունների» ձեռքը: Եթե լիներ իմ հայեցողությանը, ապա ես կպնդեի, որ պատիժը լիներ ոչ թե 1, այլ մինչև 3 տարի ազատազրկում, սակայն եթե նման բարձր շեմ սահմանեինք, միգուցե նախագծին բացասական եզրակացություն տրվեր»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենն օգուտ կբերի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ եթե մարդն իմանա, որ պետք է կենդանուն ծանակելուց հետո 1 տարով ազատազրկվի, ապա որքա՞ն հիվանդ պետք է լինի այդ մարդը, որպեսզի դա անի:

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ իրենց խմբակցությունն ակտիվ աշխատել է «Դինգո» թիմի հետ և նրանցից, ոստիկանությունից ձեռք բերված վիճակագրության համաձայն` 2018-2019թթ կենդանիների խեղման, միտումնավոր սպանելու, վնասելու ծանակելու դեպքերի աճ է գրանցվել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP