Ապօրինի հարստացածներին առաջարկվողը հաշվեհարդարի գործիք չէ, այլ՝ հաշտեցման. Արտակ Զեյնալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ապօրինի հարստացածներին առաջարկվողը հաշվեհարդարի գործիք չէ, այլ՝ հաշտեցման. Արտակ Զեյնալյան

18:36 03.04.2019

ՀՀ քննչական կոմիտեում կազմակերպված միջոցառման ավարտից հետո, լրագրողների հարցերին պատասխանելով, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոսել է այն մասին, թե որքանով է ընդունելի ու իրավաչափ համարում կառավարության առաջարկը ապօրինի հարստացածներին, այն է՝ պետությանը վերադարձնել ապօրինի ձեռք բերված միջոցները և ազատվել քրեական պատասխանատվությունից:

«Խոսքը վերաբերում է առանց դատավճռի բռնագանձմանը: Վերնագիրը կարող է շփոթություն և առաջին հայացքից կոնֆլիկտ առաջացնել անմեղության կանխավարկածի հետ: Սակայն, ավելի բովանդակային առումով, սա վերաբերում է ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գույքին: Հայաստանը միացել է միջազգային պայմանագրերի, որոնցով ստանձնել է պարտավորություն՝ իր օրենսդրության մեջ մտցնել սրանք: Սա Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների շարքում է, մեր կառավարությունը չէ, որ դրան միացել է, բայց մենք էլ կմիանայինք, եթե Հայաստանը միացած չլիներ»,- ասել է Զեյնալյանը՝ հավելելով, որ հիմա, վարչապետի որոշմամբ, խումբ է ստեղծված, որը մշակում է այդ օրենքը:

Մշակվո օրենքը վերաբերում է անօրինական ճանապարհով ձեռք բերված սեփականությանը, գույքին: ՀՀ արդարադատության նախարարը հավելել է, որ անցումային արդարադատության հարցն ԱԺ տիրույթում է:

«Հերթական անգամ ուզում եմ հիշեցնել, որ սա չի կարող լինել հաշվեհարդարի գործիք: Սա լինելու է հաշտեցման միջոց: Հասարակության մեջ ապահովելու է այդ հաշտությունը և անցյալի հետ բոլոր տեսակի կապերի ընդհատումը: Սա, կարծում եմ, ունենալու է արտադատական պաշտպանական միջոցի կարգավիճակ»,- հավելել է Զեյնալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP